Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3065-25.07.2008-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-150) 25-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին նախադասությունը հանել.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Վճարահաշվարկային կազմակերպությունները կազմում, ներկայացնում եւ հրապարակում են ֆինանսական եւ այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը (բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների), դրանք ներկայացնելու կարգը եւ ժամկետները uահմանում է Կենտրոնական բանկը:

3. 2-րդ մասից հետո լրացնել 2.1. մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«2.1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքներին, ստանդարտների կիրառման ուղեցույցներին եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: