Հոդված 1.
Օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «Կրթության բնագավառ» 9-րդ բաժնում լրացնել 7-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7 | Տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
Տեղեկանք-հիմնավորում
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ` «Կրթության բնագավառ» բաժինը 2006թ. նոյեմբերի 29-ին լրացվել է 7-րդ կետով, որով սահմանվել է, որ կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է նաեւ տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեությունը: Այնուհետեւ 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով «Կրթության բնագավառ» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ, որտեղից թյուրիմացաբար դուրս է մնացել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեության տեսակը:
Սույն նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում լրացում կատարելու միջոցով վերականգնել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեությունը` որպես կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: