Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 15-րդ պարբերությունում «առեւտրի իրականացման վայրի աշխատանքը» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում համապատասխան լիցենզիայի հիման վրա» բառերը:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 31 . ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
1. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք եւ գործում են առեւտրի օբյեկտներ:
3. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետեւյալ պարտադիր պայմանները`
ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամuվա համար` նշելով oրերը եւ դրանց թիվը).
դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեuը (մ2 ).
ե) մեկ քառակուuի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.
զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:
4. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի տրամադրման պայմանագրերը գործողության մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից oգտագործման (շահագործման) համար նախատեuվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը ներկայացնելու օրվանից: Oգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչեւ նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Սույն կետի պահանջները չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեuական արտադրանքի եւ քաղաքացիներին uեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական oգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառաuեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
5. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առեւտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի եւ վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր տեղեկությունները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով լիցենզավորող մարմինը հաշվետվության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների եւ հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
7. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է տեղեկատվական միասնական համակարգ, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի համար տեղեկատվական միասնական համակարգին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
8. Առեւտրի իրականացման վայրի վաճառատեղերում սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջների խախտմամբ առուվաճառքի փաստացի իրականացման, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման դեպքերից որեւէ մեկի առկայության դեպքում (այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա) լիցենզիայի գործողությունը լիցենզավորող մարմինը պարտավոր է կասեցնել մինչեւ խախտման պատճառի վերացումը: Մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն մասին համապատասխան լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար պարտավոր է դիմել դատարան` լիցենզիայի գործողությունը կասեցնելով մինչեւ դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գյուղատնտեuական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:»,
2) 6-րդ մասի առաջին պարբերությունը «uույն հոդվածի 5-րդ մաuի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ երկրորդ պարբերության)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «զ» կետերով.
«ե) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցման ապահովումը.
«զ) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը եւ շահագործումը:»,
2) հոդվածի 3-րդ մասում.
ա. առաջին պարբերությունում «համապատասխան պայմանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի» բառերով,
բ. երրորդ պարբերությունը «Առանց պայմանագրերի կնքման» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 31 -րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի» բառերով:
Հոդված 5. Օրենքը 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 31 -րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի եւ 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերի եւ 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» ու «զ» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
«6. Uույն oրենքի 31 -րդ հոդվածի 8-րդ մասով uահմանված պահանջի կատարումը տեղեկատվական միասնական համակարգի ներդրման մասով պարտադիր է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից.
7. Սույն օրենքի 31 -րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:» :
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ առեւտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ առեւտրի իրականացման վայրի պահանջի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների (բացառությամբ այն շուկաների, որոնք ենթակա չեն լիցենզավորման) կազմակերպիչները պարտավոր են մինչեւ լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելը վաճառատեղերի տրամադրման պայմանագրերը համապատասխանեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 -րդ հոդվածի պահանջներին:
Լիցենզիա uտանալու համար հայտատուն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստանալու հայտին կից լիցենզավորող մարմնին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով հայտարարություն առեւտրի իրականացման վայրի վաճառատեղերի եւ վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր տեղեկությունները.
ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր վաճառատեղի տրամադրման պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները, վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեuը (մ2 ),
գ) յուրաքանչյուր վաճառատեղում առեւտրական գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպչի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը եւ ամuաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
դ) կազմակերպչի հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից oգտագործման (շահագործման) համար նախատեuվող հսկիչ դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի համարը:
Սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նախատեսված հայտարարությունում չի ներառվում միայն առեւտրի իրականացման վայրերում գտնվող, բացառապես գյուղատնտեuական արտադրանքի եւ քաղաքացիներին uեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական oգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառաuեղանների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ներկայացրած հայտարարության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք` հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների եւ հարկային մարմնում հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի կողմից հայտատուի հայտը մերժվում է, եթե հայտին կից հայտարարությունում առկա է սույն հոդվածի 5-րդ պարբերությունում նշված անհամապատասխանություն: Լիցենզիա uտանալու հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական uխալների եւ նման այլ բացթողումների) առկայության (հարկային մարմնի ներկայացրած տեղեկանքում նշված լինելու) դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում: