Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3121-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Oրենք)  4-րդ հոդվածի 1-ին մասը «մանրածախ վաճառք» բառերից առաջ լրացնել «առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բա՟՟ռերով.

բ. 2-րդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «վեց հարյուր հազար» բա՟՟ռերով.

2)  2-րդ մասի`

ա. 1-ին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հա՟զար» բառերով.

բ. 2-րդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բա՟՟ռերով.

գ. 3-րդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «վեց հարյուր հազար» բա՟ռե՟՟՟րով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2009 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաստատված փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հար՟կային օրենս՟՟դրության եւ վար՟չարարու՟թյան կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժա՟մա՟նակացույ՟ցի 3-րդ կետով: Օրենքի նախագծի նպա՟տակն է հստակեցնել մանրածախ առեւտրի ոլորտում ՀԴՄ-ների ներդրման հարցերը, ինչպես նաեւ ՀԴՄ-ների ներդրման եւ ՀԴՄ-ների շահագործման կանոն՟նե՟րը չպահպանելու համար օրեն՟քով սահմանված պատասխանատվության միջոցների խստացումն է` նպատակ ունենալով նվա՟զագույնի հասցնել հարկ վճարողների կողմից նշյալ կա՟նոնների չպահպանման դեպքերը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀԴՄ-ների ներդրումը պատադիր է մանրածախ առեւտրի եւ բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտներում: Մանրածախ առեւտուրը իրականացվում է առեւտրի օբյեկտներում, որոնց տեսակները սահմանված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: Նշված երկու օրենքների կիրառման ընթացքում առկա է երկու օրենքների դրույթների համապատասխանեցման հարցը, ինչպես նաեւ ներմուծող, արտադրող եւ մեծածախ իրացնող սուբյեկտների մոտ իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտման առումով պահեստներում կամ առեւտրի օբյեկտ չհանդիսացող համանման այլ տարածքներում ՀԴՄ-ների տեղադրման բացառումը:

Օրենքի 11-րդ հոդվածի համա՟ձայն ՀԴՄ-ների կիրառման եւ ՀԴՄ-ների միջոցով դրամական հաշվարկների կանոն՟նե՟րը չպահպանելու համար նախատեսված են համեմատաբար մեղմ պատասխանատ՟վու՟թյան միջոց՟ներ, որոնց կիրառությամբ հնարավոր չէ արդյունավետ վերահսկողություն սահ՟մանել հարկ վճա՟րողների կողմից նշյալ կանոնների պահպանման ուղղությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծով առաջարկվում է`


2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀԴՄ-ների կիրառման ոլորտների հստակեցման, ՀԴՄ-ների կիրառման եւ ՀԴՄ-ների միջոցով դրամական հաշվարկների կա՟՟նոն՟՟նե՟րը չպահպանելու համար օրեն՟քով նախատեսված պատասխանատվության միջոց՟ներն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Մանրածախ առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնողների կողմից առեւտրի օբյեկտներում ՀԴՄ-ների ներդրման մասով կանխիկ դրամով իրականացվող գործարքների շրջանառությունների ֆիքսման հնարավորության ապահովում :

Ակնկալվում է, որ ծախսերի ճանաչման առումով ՀԴՄ-ների կտրոնների կարեւորության բարձրացման մասով նախա՟գծե՟րի փաթեթով ներկայացվող առաջարկություններին զուգընթաց,  սույն նախագծի ընդուն՟ման եւ դրանում տեղ գտած դրույթների գործնական կիրառության արդյունքում նկատելիորեն կկրճատ՟վեն հսկիչդրամարկղային մեքենա՟ների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքե՟նա՟ների միջոցով դրա՟մա՟կան հաշվարկների կա՟նոն՟նե՟րի խախտման դեպքերը: