ՀՈԴՎԱԾ 1.
«Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով.
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում |
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հիմնավորում
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների շուկաների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների (որտեղ իրականացվում է նաեւ սննդամթերքի վաճառք եւ գործում են առեւտրի օբյեկտներ) կազմակերպման լիցենզավորման դրույթներ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները: Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման առանձնահատկություններից ելնելով, անհրաժեշտ կլինի սահմանել լիցենզավորման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու (աղյուսակի 10-րդ սյունակում «Վ» տառի) պահանջ, որպեսզի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով «Վ» տառի սահմանափակում ունեցող գործունեության տեսակներով յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվի առանձին լիցենզիա: Միաժամանակ, կարիք կա սահմանելու նաեւ «Հ» տառի սահմանափակումը, որպեսզի վերոնշյալ հոդվածի աղյուuակի 9-րդ uյունակում «Հ» տառով նշված գործունեության տեuակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունենան պահանջելու լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ըն՟՟դունմամբ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնները, uպառողական ապրանքների շուկաները եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաները (որտեղ իրականացվում է սննդամթերքի վաճառք եւ գործում են առեւտրի օբյեկտներ) կլիցենզավորվեն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, իսկ մինչ այդ առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչները պետք է ապահովեն լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմանները, որոնք նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: