Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3123-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը 18.13-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.14-րդ կետով.
 
«18.14. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար`

18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան
18.14..3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան


բազային տուրքի 1000-ապատիկի չափով
բազային տուրքի 500-ապատիկի չափով
բազային տուրքի 300-ապատիկի չափով:»:
 

Հոդված 2. Oրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «1-18.8-րդ կետերում» բառերը փոխարինել «1-18.14-րդ կետերում» բառերով:

Հոդված 3. Oրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
25. բացառությամբ uույն հոդվածի 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ եւ 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման  ենթակա գործունեության տեuակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւu լիցենզավորման ենթակա նույն գործունեության նույն տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար uահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոuի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով: Նախագծերով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման դրույթներ: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում անհրաժեշտ է սահմանել նշված լիցենզիաների տրման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափեր:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզիաների տրման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափերը: Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման առանձնահատկություններից ելնելով, նախատեսվում է սահմանել տարեկան պետական տուրքի տարբերակված դրույքաչափեր` առանձնացնելով Երեւան քաղաքում, մարզկենտրոններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս դրանց կազմակերպումը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով նույն օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում «Վ» տառի սահմանափակում ունեցող գործունեության տեսակներով յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա: Ըստ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման կոնկրետ վայրի` կհաշվարկվի եւ կվճարվի տարեկան պետական տուրքի համապատասխան գումարը: Սակայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետին համապատասխան` բացառությամբ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզիաների, լիցենզավորման ենթակա գործունեության նույն տեսակով մեկից ավելի յուրաքանչյուր վայրում գործունեության նույն տեսակով զբաղվելու (լիցենզիա ստանալու) համար սահմանված է տարեկան պետական տուրքի առանձին դրույքաչափ` տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի եւ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետով սահմանված դրույքաչափերի միաժամանակ գործելու պարագայում ակնհայտ են տարեկան պետական տուրքի հաշվարկման ժամանակ առաջացող բարդություններն ու տարընթերցումները, եթե նույն լիցենզառուն մեկից ավելի վայրերի համար ստանա առանձին լիցենզիաներ: Ներկայումս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում նման խնդիր առկա է նաեւ հոդվածի 9-րդ բաժնով հեռահաղորդակցության բնագավառի լիցենզիաների տրման համար սահմանված դրույքաչափերի մասով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի կիրառման առումով առկա է խնդիր նաեւ հոդվածի 17-րդ բաժնով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) արտոնագրերի (թույլտվությունների, լիցենզիաների) բնագավառի լիցենզիաների տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերի կիրառման դեպքում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 17-րդ բաժնով նախատեսված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը  սահմանված են յուրաքանչյուր հանքավայրի համար: Չնայած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի կիրառումը պայմանավորված է «Լիցենզավորման մաuին» ՀՀ oրենքով սահմանված ընթացակարգերով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` oրենքը չի տարածվում պետական uեփականություն հանդիuացող ընդերքի եւ բնական ռեuուրuների oգտագործման համար տրվող լիցենզիաների վրա, այնուամենայնիվ հստակեցման կարիք ունի «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրված լիցենզիաների մասով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի չտարածվելու դրույթը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`


2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան տարեկան պետական տուրքի դրույքաչափերի սահմանման եւ դրանց կիրառման հստակեցումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ըն՟՟դունմամբ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաների տրման համար կսահմանվեն տարեկան պետական տուրքի դրույքաչափեր, միաժամանակ հստակեցնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերի կիրառման խնդրո առարկա որոշ հարցեր: