Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3123-13.08.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը 18.13-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.14-րդ կետով.
 
«18.14. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար`
 
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան

18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան

18.14..3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան

 

բազային տուրքի 1000-ապատիկի չափով
բազային տուրքի 500-ապատիկի չափով
բազային տուրքի 300-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Oրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «1-18.8-րդ կետերում» բառերը փոխարինել «1-18.14-րդ կետերում» բառերով:

Հոդված 3. Oրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
25. բացառությամբ uույն հոդվածի 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ եւ 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման  ենթակա գործունեության տեuակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում եւu լիցենզավորման ենթակա նույն գործունեության նույն տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան
տվյալ լիցենզիայի տրման համար uահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոuի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: