Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` օրենսգրքի) 158-րդ հոդվածում`
1) հոդվածի 12-րդ մասը «առանց պայմանագրի կնքման» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով» բառերով,
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ մասերով.
«Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելու դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ, յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածում «158-րդ հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսանմեկերորդ մասերով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ եւ քսանչորսերորդ մասերով» բառերով :
Հոդված 3. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հիմնավորում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որով առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի տեսակներից առեւտրի կենտրոնների, uպառողական ապրանքների շուկաների եւ գյուղատնտեuական արտադրանքի շուկաների (որտեղ իրականացվում է նաեւ սննդամթերքի վաճառք եւ գործում են առեւտրի օբյեկտներ) կազմակերպման լիցենզավորման դրույթներ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցները: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է, որ լիցենզառուն լիցենզավորող մարմնի պետք է ներկայացնի եռամսյակային հաշվետվություններ: Լիցենզավորող մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելու համար պատասխանատվութան միջոցներ սահմանված չեն: Միաժամանակ, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել սահմանված կարգի խախտումներով կնքված պայմանագրերով վաճառատեղերի տրամադրման համար:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծով առաջարկվող վարչական պատասխանատվության խիստ միջոցները կնպաստեն լիցենզառուի հաշվետվական կարգապահության բարձրացմանը եւ հնարավորինս կբացառեն սխալ տեղեկությունների ներկայացումը: