Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3127-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀO-270 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Uտորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի (ինչպես նաեւ արտադրված ածխաթթու գազի) ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի եւ աղի, ինչպես նաեւ արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 112 -րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 112 ՎՃԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Բնօգտագործման վճար վճարող հանդիսացող ջրօգտագործողները ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրում եւ շահագործում են հաշվիչ (չափիչ) սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային եւ լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի եւ վճար վճարողի ներկայացուցիչների  համատեղ ակտով:

2. Բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ա) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ`  գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր,

բ) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս՝ առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր,

գ) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչեւ ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:

Սույն կետում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը եւ գազաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային եւ լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի եւ վճար վճարողի ներկայացուցիչների  համատեղ ակտով:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճար վճարողի կողմից սույն օրենքով սահմանված հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու կամ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին տեղեկություններ (հաշվետվություններ) չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու կամ վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով վարելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմինը կարող է կիրառել վճարողների հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները անուղղակի եղանակներով գնահատելու օրենքով սահմանված կարգը (այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել չափագրումներ):»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է բնօգտագործման վճարների  հաշվարկման եւ վճարման կարգը: Ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված  քաղցրահամ եւ հանքային ջրերի ծավալների հիման վրա: Հանքային ջրերի արդյունահանումը ենթադրում է նաեւ ածխաթթու գազի ստացում, որի արտադրված ծավալների համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության 30.12.1998թ. «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշմամբ: Այս առումով կարիք կա օրենքով հստակեցնելու արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարի հաշվարկման եւ վճարման դրույթները: Բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման հարցերի կանոնակարգման եւ ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանելու ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի եւ ածխաթթու գազի ծավալների հաշվառման նպատակով չափիչ սարքերի պարտադիր տեղադրման դրույթներ: Միաժամանակ, օրենքով հստակեցման կարիք ունի նաեւ հարկային մարմնի կողմից բնօգտագործման վճարի անուղղակի եղանակներով հաշվառման հիմքերը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ կառավարության «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» 30.12.1998թ. N864 որոշմամբ սահմանված են ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրի արդյունահանված ծավալների ու արտադրված ածխաթթու գազի ծավալների հաշվառման չափիչ սարքերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված լինելու դեպքում բնօգտագործման վճարների հաշվարկման առանձնահատկությունները: Սակայն չափիչ սարքերի տեղադրումը պարտադիր չէ, ստորերկրյա ջրերի եւ ածխաթթու գազի հաշվառման սարքերի տեղադրման, կնքման կամ դրանց հետ կապված ցանկացած այլ  հարց գործող օրենսդրությամբ ներկայումս կանոնակարգված չէ: «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված է միայն, որ անուղղակի եղանակներով վճարի հաշվարկման ժամանակ հարկային մարմինները կարող են կիրառել վճարողների հարկվող oբյեկտները եւ հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու` oրենքով uահմանված կարգը: Սակայն օրենքով հստակեցված չեն այն դեպքերը, թե բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով երբ են հարկային մարմիններն իրավասու կիրառել հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանված պաշարների ու արտադրված ածխաթթու գազի իրատեսական ծավալների բացահայտումն է, ինչպես նաեւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով պարտավորություններն անուղղակի եղանակներով հաշվարկելու հիմքերի հստակեցումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ակնկալ՟վում է ապահովել վճարի օբյեկտ համարվող իրական ծավալների հաշվառման ու վճարների հաշվարկման արժանահավատություն: