Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «(այսուհետ` անձինք)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով եւ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունները փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահման՟ված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջւանառությունը չի գերազանցել 58.35 մլն. դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58.35 մլն. դրամը գերազանցելու պահից` 58.35 մլն. դրամը գերազանցող մասի համար:
Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված չափի որոշման նպատակով հաշվի է առնվում նաեւ ԱԱՀ-ին փոխարի՟նող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տե՟սակ՟ների իրա՟կա՟նա՟ցումից ստաց՟՟ման ենթակա հասույթը:
Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն տարածվում`
ա) ակցիզային հարկով հարկ՟ման ենթակա ապրանքներ արտադրող եւ ներմուծող անձանց նկատմամբ, կամ
բ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողների կամ լիցենզիա ունեցողնե՟րի նկատմամբ, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի, կամ
գ) այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), կամ
դ) այն կազմակերպությունների նկատմամբ, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առեւտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, կամ
ե) այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), ընդ որում, այս դեպքում կազմակերպություններից ոչ մեկի նկատմամբ չի կարող տարածվել սույն մասի դրույթները կամ
զ) այն առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին եւ (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների ձեռքբերման համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճա՟րո՟ղի:
Անձինք, ովքեր սույն հոդվածի հա՟՟մա՟ձայն չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին գրավոր հայտարարություն են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, համարվում են ԱԱՀ վճարողներ:
Սույն հոդվածին համաձայն ԱԱՀ վճարող համարված անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ ԱԱՀ վճարող դառնալու պահից սկսած մինչեւ ԱԱՀ վճարող համարվելու օրացուցային տարվան հաջորդող օրացուցային տարվա ավարտը: Նշված ժամկետի ավարտից հետո այդ անձինք ԱԱՀ վճարող կհամարվեն սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ապրանքի մատակարարում է համարվում ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքoգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի եւ հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը):
Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) եւ գույքային իրավունքների ֆիզիկական անձանց կողմից օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի: Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող` նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում` ԱԱՀ-ով ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Սույն մասում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման եւ գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետում`
1) առաջին մասը «շենքերի, շինությունների» բառերից հետո լրացնել «(այդ թվում` անավարտ` կիսակառույց) բնակելի կամ այլ տարածքների» բառերը.
2) առաջին մասից հետո կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ` կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունն որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունն ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների բաշխվում է հավասարաչափ:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի`
1) 1-ին կետում «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «բանկի կամ փոստի միջոցով մա՟տակարարի բանկային հաշվին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում եւ (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յու՟րաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:».
2) 1-ին կետը լրացնել նոր նախադասություններով` հետեւյալ բովանդակությամբ`
«Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:
Միանվագ գործարքի գումարը (ներսռյալ ԱԱՀ-ն) 300 հազար դրամը գերազանցելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումների դեպքում, իսկ ամսվա ընթացքում 300 հազար դրամը չգերազանցող բոլոր միանվագ գործարքների ընդհանուր գումարը 3.0 մլն. դրամը գերազանցելու դեպքում սահմանված կարգով հաշվանցման ենթակա է այն գործարքի ԱԱՀ-ի ամբողջ գումարը, որի արժեքի հանրագումարով չի գերազանցվել 3 միլիոն դրամի սահմանաչափը:
Անկախ սույն հոդվածի դրույթներից 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով այդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների, ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների (որի հաշվանցումը կատարվում է 2008 թվականի առաջին հաշվետու ժամանակաշրջանում) մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարներում ներառված` ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որեւէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաստաթուղթ (փաստաթղթեր):».
3) նախավերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող համարվելու պահին առկա ապրանքային մնացորդի մասով մատակարարների կող՟մից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:»:
Հոդված 6. Օրենքի 241 հոդվածում «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում երեք դեպքերում «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերից հետո լրացնել «, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապանրքագրերում» բառերը, իսկ «Սույն կետում նշված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում «հասույթը» բառից հետո լրացնել «(առանց ԱԱՀ-ի)» բառերը, իսկ «60 միլիոն դրամը» բառերը փոխարինել «100 միլիոն դրամը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 431 հոդվածում «ենթակա չեն հաշվանցման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված դեպ՟քի)» բա՟ռերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված` օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության դրույթների, որոնք կիրառվում են 2008 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու հետեւանքով 2009 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափի հաշվարկման համար հաշվի է առնվում 2008 թվականի ընթացքում մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ վարձավճարները: