Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3129-13.08.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 31-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունում «կապիտալ բնույթի ծախ՟սերն» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների համար» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1. 1-ին կետի նախաբանում «Հարկվող շահույթը որոշելիս» բառերից հետո լրացնել «, բացառութ՟յամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի,» բառերը.

2. լրացնել նոր 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների համար, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում, սույն հոդվածով սահմանված ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, բացառությամբ օրապահիկի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարների չափով,

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած հարկ վճարողների համար 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքների, ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա  է որեւէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաստաթուղթ (փաստաթղթեր),

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) եւ այդ տեղեկությունների հա՟վաս՟տիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետը`

1. «շինությունների» բառից հետո լրացնել «(այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

Հոդված 5. Օրենքի 46-րդ հոդվածի`

1. 1-ին կետում «ապրիլի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները այդ ժամկետում ներկայացնում են միայն սահմանված կարգով հարկային մարմ՟նի կողմից հաստատված` շահութահարկի պարզեցված հաշվարկ» բառերը,

2. 3-րդ կետի «գ» ենթակետում հանել «եւ (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող» բառերը:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի`

1. 2-րդ կետում` «շահութահարկի փաստացի գումարի» բառերից հետ լրացնել «եւ (կամ) շահութա՟հարկի հաշվարկային մեծության» բառերը.

2. 4-րդ կետում «չի գերազանցել 500 հազար դրամը,» բառերից հետո լրացնել «կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող» բա՟ռերը :

Հոդված 7. Օրենքի 471 -րդ հոդվածի 3-րդ կետում`

1. «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի» բառերը,

2. լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ

«Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից:»:

Հոդված 8. Օրենքում ավելացնել նոր հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 եւ 2009 թվականների շահութահարկը

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաեւ 2009 թվականի ամբողջ տարվա ըն՟թացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի  վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համա՟խառն եկամտի 2 տոկոսից եւ ավել` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատաս՟խան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: