Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 31-ի ՀՕ-155 օրեն՟քի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդվածում`
1. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուների համար».
2. 2-րդ կետի առաջին պարբերությունը «կապիտալ բնույթի ծախ՟սերն» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների հա՟մար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին կետի նախաբանը «Հարկվող շահույթը որոշելիս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի,» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների համար, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում, սույն հոդվածով սահմանված ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, բացառությամբ օրապահիկի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարների չափով.
բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքների, ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առ՟կա ապրանքային մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որեւէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցու՟մը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաստաթուղթ (փաստաթղթեր).
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 284 -րդ հոդվածով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կա՟տարված գործարքի մասով) եւ այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վե՟րաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժա՟մա՟նա՟կա՟շրջանում:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետը`
1) «շինությունների» բառից հետո լրացնել «(այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:
Հոդված 5. Օրենքի 46-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «ապրիլի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ամբողջ հաշ՟վետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները այդ ժամկետում ներկայացնում են միայն սահմանված կարգով հարկային մարմ՟նի կողմից հաստատված` շա՟հութահարկի պարզեցված հաշվարկ» բառերով,
2) 3-րդ կետի «գ» ենթակետից հանել «եւ (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող» բառերը:
Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը` «շահութահարկի փաստացի գումարի» բառերից հետ լրացնել «եւ (կամ) շահութա՟հարկի հաշվարկային մեծության» բառերով.
2) 4-րդ կետը` «չի գերազանցել 500 հազար դրամը,» բառերից հե՟տո լրացնել «կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող» բա՟ռերով:
Հոդված 7. Օրենքի 471 -րդ հոդվածի 3-րդ կետը`
1) «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահման՟ված դեպքերի» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 76-րդ հոդվածով.
«Հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 եւ 2009 թվականների շահութահարկը
2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաեւ 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից եւ ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: