Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ Օրենք) 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարած (վճարվող) եկամուտներից հարկի գումարի որոշելը
1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետեւյալ չափերով.
ա) uույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեuված ձեւով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների եւ Հայաuտանում բնակության (հաշվառման) հաuցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար` 11 տոկոu դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու uույն oրենքով uահմանված նվազեցումները (բացառությամբ` սույն հոդվածով սահմանված դեպքերի).
բ) մյուu բոլոր դեպքերում` uույն oրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով uահմանված դրույքաչափերով` uույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության տարած՟քում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) եւ այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, իսկ չհիմնավորվելու դեպքում պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամսում:
2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է uույն oրենքի 18 հոդվածի 1-ին մասով uահմանված դրույքաչափերով` uույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ հարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամuում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բացառությամբ աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անցած եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի`
1) 2-րդ կետում «եկամտահարկի փաստացի գումարի» բառերից հետո լրացնել «եւ (կամ) եկամտա՟հարկի հաշվարկային մեծության» բառերը
2) 4-րդ կետում «չի գերազանցել հիսուն հազար դրամը,» բառերը փոխարինել «չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կար՟գով չի համարվել ԱԱՀ վճարող» բառերը:
Հոդված 4. Օրենքի 291 -րդ հոդվածի 3-րդ կետում`
1) «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի» բառերը,
2) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ
«Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից:»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում «եկամուտների մասին հաշվարկ,» բառերից հետո լրացնել «իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ,» բառերը:
Հոդված 6. Օրենքի 311 -րդ հոդվածից յհետո լրացնել նոր 312 -րդ հոդված` հետեւյալ բովանդակութ՟յամբ.
«Հոդված 321 . Առանձին հարկ վճարողների 2008 եւ 2009 թվականների եկամտահարկը
2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաեւ 2009 թվականի ամբողջ տարվա ըն՟թացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճար՟ման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից եւ ավել` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատաս՟խան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:»:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին օրենսդրությամբ սահմանված ձեւով եւ կարգով ներկայացնել անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) եւ բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:
Նշված տեղեկությունները մշակվում են հարկային տեսչության կողմից եւ վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:».
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին օրենսդրությամբ սահմանված ձեւով ներկայացնել հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված եւ բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նոր՟՟՟՟մերը կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հան՟րա՟պե՟տութ՟յան օրենքով դրանց կի՟րառման ժամկետներից սկսած: