Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-31211-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապե՟տութ՟յան 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաստատված փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության եւ վարչարարու՟թյան կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցի 2-րդ կետով: Նպատակը իրացման շրջանառության որոշակի չափը չգերազանցող բոլոր հարկ վճարողնե՟րի (ինչպես ներկայումս պարզեցված հարկի դաշտում գտնվող, այն՟պես էլ 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների կատարման հե՟տեւան՟քով պարզեցված հարկի դաշ՟տից դուրս մնացած) համար հարկման համահավասար պայ՟մաններ ստեղծելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս պարզեցված հարկի դաշտից դուրս են եկել  իրացման շրջանառության ոչ մեծ ծավալներ ունե՟ցող հարկ վճա՟րողների մի մեծ մաս եւ այս հարկատեսակը շարունակում է գործել հիմնականում առեւտ՟րական գործունեության եւ կենցաղային ծառայությունների ոլորտում: Առկա խնդիրն է` կար՟գավորել պարզեցված հարկման դաշտից դուրս մնացած հարկ վճա՟րողների հար՟կային բեռի եւ հարկի հաշվարկման բարդությունների հետ կապված խնդիր՟նե՟րը եւ մյուս փոքր հարկ վճարողների համեմատությամբ ձեւավորել հարկման համահա՟վասար պայմաններ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներն արտացոլված են փաթեթին կից ներկայացված նախագծերի հիմնավորող տեղեկանքներում:

2. Կարգավորման առարկան. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քի գործողության դադարեցումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ըն՟՟դունմամբ ակն՟կալ՟՟վում է, որ