Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-31212-13.08.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետում`

1) առաջին «Անհատ» բառը փոխարինել «Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների եւ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ» բառերով.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«ԱԱՀ վճարող չհամարվող եւ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: 2008 թվականի ընթացքում պարզեցված հարկ վճարողները, հաստատագրված վճար վճարողները, ինչպես նաեւ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով 2008 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից ընդհանուր հարկման կարգին անցած հարկ վճարողները սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթների համաձայն կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ: