Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-31214-13.08.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվակա՟նի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Առանձին հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել հաշվապահական հաշվառման առանձին ստանդարտ (ստանդարտներ):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օր՟՟վանից:

Հիմնավորում

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նա՟խա՟գծի ներ՟կա՟յացումը նախատես՟ված է Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան վար՟չա՟պե՟տի 2008 թվակա՟նի ապ՟րի՟լի 11-ի թիվ 188-Ա որոշ՟մամբ հաստատված փոքր ձեռնար՟կա՟տի՟րա՟կան գոր՟ծու՟նեու՟թյան ոլորտում հար՟կա՟յին օրենս՟՟դրության եւ վարչարարու՟թյան կատարե՟լա՟գործ՟մանն ուղղ՟ված միջոցառումների ժա՟մա՟նակա՟ցույ՟ցի 2-րդ կետե՟րով: Օրենքի նախագծի նպա՟տակը իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող անձանց հա՟՟մար հաշվապահական հաշվառման պարզեցված ստան՟դարտ՟նե՟րի մշակման օրենսդրական հիմքի ապահովումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գոր՟ծող «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի հա՟՟մա՟ձայն, օրենքի գործողությունը տարածվում է բոլոր կազմակերպու՟թյուն՟ների վրա: Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր սուբյեկտների կողմից ներկայումս գործող հաշ՟վա՟պահական հաշվառման ստանդարտների հիման վրա հաշվապահական հաշվառում վա՟րե՟լը դժվար իրագործելի խնդիր է, քանի որ այն պա՟հան՟ջում է մասնա՟գի՟տա՟կան գի՟տե՟լիքների բա՟վարար մակարդակ ունեցող կադրերի ներ՟գրա՟վում, հետեւաբար նաեւ` լրացուցիչ վարչա՟կան ծախսերի իրականացում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը առանձին հարկ վճարողների համար հաշ՟վա՟պա՟հա՟կան հաշվառման առանձին ստանդարտներ սահմանելու իրա՟վա՟սու՟թյուն վերապահել:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետու՟թյան կառավարությանը առանձին հարկ վճա՟րողների համար հաշվապահական հաշվառման առան՟ձին ստան՟դարտ՟ներ սահմանելու իրա՟վա՟սու՟թյուն վերապահելու հարցն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ սույն նա՟խա՟գծի ընդուն՟ման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոքր եւ միջին ձեռ՟նարկատիրության սուբյեկտների համար կսահմանվեն եւ կիրառության մեջ կդրվեն հաշ՟վա՟պահական հաշվառման առանձին ստան՟դարտ՟ներ, որը էականորեն կհեշտաց՟նի հաշվա՟պա՟հա՟կան հաշվառումը: