Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքում`
1) 1-ին եւ 2-րդ հոդվածներով հաստատված` Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6.3-րդ կետի «240» թիվը փոխարինել «360» թվով.
2) 2.1-րդ հոդվածով հաստատված` 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության ժամանակավոր ծրագրի 3-րդ կետի երկրորդ պարբերության եւ 4-րդ կետի չորրորդ պարբերության «240» թիվը փոխարինել «360» թվով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը: