Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-314-13.08.2008-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-83) 34-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ  մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնները եւ մնացորդները ենթակա են հայտարարագրման:»

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո  լրացնել «, ինչպես նաեւ վերամշակման արդյունքում գոյացած թափոնների եւ մնացորդների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 472 հոդվածի 1-ին մասի «բ» կետի տեքստից հանել «եւ ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների եւ նպատակային նշանակության փոփոխության» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 59 հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել նոր «ը» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) մաքսային հսկողության գոտու կազմակերպում»

2) 2-րդ մասում «կարգը» բառից հետո լրացնել «եւ գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշները» բառերով:

3) 3-րդ մասի դ) ենթակետի «1-ին կետի  «ա»-«գ», «ե» եւ «զ» ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Վերահսկողության իրականացման նպատակով վերադաս մաքսային մարմինը վարում է մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»

Հոդված 6. Օրենսգրքի 62 հոդվածի

2) 2-րդ մասը լրացնել «ե» եւ «զ» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) ապահովել մաքսային հսկողության համար ՀՀ կառավարության կողմից հաստատված անհրաժեշտ պայմանները եւ չափանիշները.

զ) ապահովել մաքսային պահեստների շենքերի եւ տարածքների առանձնացումը (պարսպապատումը) այլ տարածքներից:»

2) լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մաքսային պահեստների տարածքում արգելվում է այլ գործունեության իրականացումը:»

Հոդված 7. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Պահեստ հանձնված ապրանքների նկատմամբ մաքuային մարմնի թույլտվությամբ կարող է իրականացվել ապրանքների նախապատրաuտում հետագա առաքման եւ վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեuակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում եւ ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների եւ նպատակային նշանակության փոփոխության: Պահեստից ապրանքների տեղափոխումն անմաքս առեւտրի խանութի սրահ կատարվում է մաքսային մարմինների հսկողության ներքո: Պահեստի եւ առեւտրի սրահների ապրանքների շարժի հաշվառումը կատարվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»

Հոդված 8. Օրենսգրքի 653 հոդվածի

1) 4-րդ մասի «Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների» բառերը հանել.

2) 5-րդ մասի «վճարների» բառը փոխարինել «վճարներով գանձման» բառերով.

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքներն ու պարտականությունները»

Հոդված 10. Օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել նոր մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Մաքսային միջնորդը (բրոքերը) իր կողմից ներկայացվող անձանց հետ պայմանագիր կնքելիս իրավունք ունի իր ծառայությունների համար սահմանել եւ կիրառել գնային զեղչեր կամ այլ արտոնություններ.

3. Մաքսային միջնորդը (բրոքերը) պարտավոր է`

կատարել իր կողմից իրականացված միջնորդական գործունեությունների հաշվառումը եւ մաքսային մարմիններին ներկայացնել հաշվետվություն կատարված մաքսային ձեւակերպումների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով»:

Հոդված 11. Օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել նոր մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման պահանջներին համապատասխանության հավաստագրումը մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման հավաստագիր ստանալու համար որակավորման ստուգումն է: Հավաստագրումն անցկացվում է որակավորման քննության ձեւով: Որակավորման քննություններ հանձնած անձանց տրվում է մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման հավաստագիր:»:

«3. Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման հավաստագիր ստանալու համար պարտադիր պայմաններ են`

ա) առնվազն մեկ օտար լեզվի տիրապետելը,

բ) համակարգչի եւ ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացությունը»:

«4. Հավաստագրման անցկացման կարգը, հավաստագրմանը մասնակցելու հայտի (դիմումի) հետ միասին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, որակավորման քննությունների ծրագրերը եւ դրանց հանձնման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Որակավորման քննություններն ընդունվում են վերադաս մաքսային մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից»:

«5. Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման հավաստագրի գործողությունը կասեցվում է, եթե`

ա) հաստատվում է մաքսային ձեւակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման հավաստագիր ստացած լինելու փաստը,

բ) օրինական ուժի մեջ է մտնում որոշակի ժամկետի ընթացքում մաքսային ձեւակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճիռը,

գ) մաքսային մասնագետն ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր կողմից ներկայացվող անձանց պետական, առեւտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,

դ) մաքսային ձեւակերպումների մասնագետը մաքսային գործի բնագավառում պարբերաբար վարչական իրավախախտումներ կատարելու համար ենթարկվում է վարչական պատասխանատվության,

ե) մաքսային ձեւակերպումների մասնագետը որակավորման բարձրացման ծրագրերով ուսուցում չի անցնում կամ ուսուցման ավարտից հետո չի հանձնում համապատասխան քննությունը»:

«6. Անձը, որի` մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման հավաստագրի գործողությունը կասեցվում է, իրավունք ունի բողոքարկել որակավորման հավաստագրի գործողության կասեցման վերաբերյալ որոշումը վերադասության կարգով եւ (կամ) դատարան»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել նոր 101-րդ գլուխ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 101 Մաքսային հսկողության գոտու կազմակերպում »

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել նոր 711 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 711 Մաքսային հսկողության գոտին

1. Մաքսային հսկողության գոտին մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողությունը.

2. Մաքսյին հսկողության գոտին կարող է կազմակերպվել բացառապես այդ նպատակով ստեղծված տարածքներում եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած ՀՀ իրավաբանական անձանց կողմից.

3. Մաքսային հսկողության գոտի կազմակերպողը չի կարող զբաղվել այլ տնտեսական գործունեությամբ.

4. Մաքսային հսկողության գոտու տարածքի բոլոր շինությունները ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողություն իրականացնելու տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության գոտու տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը:»

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել նոր 712 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 712 Մաքսային հսկողության գոտիներ մուտքն ու ելքը.

1. Մաքսային հսկողության գոտիներ անձանց մուտքն ու ելքը իրականացվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ:

2. Մաքսային հսկողության գոտում ապրանքների պահպանումը, մուտքն ու ելքը իրականացվում է միայն մաքսային մարմինների գրավոր թույլտվությամբ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 72-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«4. Մաքսային փոխադրողը պարտավոր է`

ա) պահպանել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման նկատմամբ սույն Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պայմաններն ու պահանջները,

բ) կատարել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումների հաշվառում եւ մաքսային մարմիններին վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ներկայացնել հաշվետվություն այդ փոխադրումների վերաբերյալ»:

Հոդված 16. Օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նույն անձը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված արտոնությունից 30 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:»

Հոդված 17. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) գ) եւ դ) կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել ե) կետով` հետեւյալ բովանդակությամբ` «ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոններ կամ մնացորդներ»:

Հոդված 18. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մաքսային մարմինների կողմից ընդունված մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների փոփոխություններ եւ լրացումներ կարող են թույլատրվել մաքսային մարմինների կողմից: Ընդունված մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հայտարարագրում ուղղումների եւ ճշգրտումների վերաբերյալ փաստաթուղթ կազմելով:»:

Հոդված 19. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ընդունված մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների փոփոխություններն ու լրացումները   մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի կողմից կարող են թույլատրվել հայտարարատուի դիմումի հիման վրա, եթե մինչեւ հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ հայտարարատուի դիմումն ստանալու պահը մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը.

ա) չի հայտնաբերել հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատ չլինելը,

բ) չի սկսել հայտարարագրված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների կիրառումը եւ որոշում չի ընդունել դրանց բացթողման վերաբերյալ»:

Հոդված 20. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետում «որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը մաքսային հայտարարագրի անվավեր համարման» բառերը փոխարինել «որոշումն ընդունելուց հետո առնվազն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարագրված տեղեկությունների փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ ճշգրտումների փաստաթուղթ կազմելու» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «հայտարարագիրն անվավեր է համարվում» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են» բառերով, իսկ «`սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան» բառերը հանել:

Հոդված 22. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «եթե հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:»:

Հոդված 23. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի «Հայտարարագրի անվավեր համարման դիմումն» բառերը փոխարինել «Հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ դիմումն» բառերով: «Հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում» բառերը փոխարինել «հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշում» բառերով, «Ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու» բառերը փոխարինել «ընդունված մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 5-րդ մասի «կարող է անվավեր համարվել» բառերը փոխարինել «կարող է փոփոխվել կամ լրացվել» բառերով: «,կամ հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով»  բառերը հանել: «Հայտարարագիրն անվավեր չհամարելու դեպքում» բառերը փոխարինել «հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ չկատարվելու դեպքում» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ մաքսային մարմինների կողմից որոշման ընդունման օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում հայտարարատուն պարտավոր է մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին ներկայացնել վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ ճշգրտումների փաստաթուղթ եւ վճարել նախկինում թերի վճարված կամ չվճարված մաքսային վճարները` վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով կազմված մաքսային արժեքի եւ մաքսային վճարների ճշգրտման վերաբերյալ փաստաթղթի համաձայն»:

Հոդված 27. Օրենսգրքի 1501 հոդվածի 6-րդ մասը «արձանագրությունը» բառից հետո լրացնել   նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Թերի վճարված մաքսային վճարներ հայտնաբերելիս՝ ապրանքներ տեղափոխող անձի մեղքի բացակայության դեպքում կազմվում է ակտ 2 օրինակից թերի վճարված գումարների եւ դրանք ուշ վճարելու համար սահմանված տույժերի վերաբերյալ:»

Հոդված 28. 12-րդ բաժնի վերնագրում «մաքսանենգությունը» բառից հետո լրացնել  «նախաքննությունը» բառով:

Հոդված 29. 183-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ անկախ չափերից» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգավածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են  օգտագործվել նաեւ զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքերի, որոնց տեղափոխման համար սահմանված են կանոններ, ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով»:

Հոդված 30. 183-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսանենգությունը որպես քրեորեն պատժելի արարք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով»:

Հոդված 31. 34-րդ գլխի եւ  184-րդ հոդվածի վերնագրերում «մաքսային մարմինները որպես հետաքննության» բառերից հետո լրացնել «եւ նախաքննության» բառերով:

Հոդված 32. 184-րդ հոդվածում «համարվում են հետաքննության» եւ «որոնցով հետաքննության» բառերից հետո լրացնել «եւ նախաքննության» բառերով:

Հոդված 33. 184-րդ հոդածում «այլ» բառը փոխարինել «այն» բառով, իսկ «որոնցով» բառը փոխարինել « որոնց» բառով:

Հոդված 34. 185-րդ հոդվածում «մաքսային հանցագործությունների հատկանիշների» բառերը փոխարինել «որպես մաքսային իրավախախտումների հատկանիշներ» բառերով:

Հոդված 35. 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով (բացառությամբ ալկոհոլային խմիչքների)»:

Հոդված 36. 221-րդ հոդվածի 2-րդ մասը լրացել «Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից» բառերով:

Հոդված 37. 234-րդ հոդվածի «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ «Հրաժարում հոգուտ պետության» մաքսային ռեժիմով ձեւակերպված ապրանքները» բառերով: