Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-31215-21.08.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «հաջորդող» բառից հետո լրացնել «երեք»  բառով.

2) 7-րդ մասի «պատճենը» բառը փոխարինել «քաղվածքը» բառով։

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված այլ դրոշմավորման եղանակը առաջին անգամ վնասելու եւ կասեցման օբյեկտում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով։

Միեւնույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երկու միլիոն դրամի չափով։»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: