Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «տեսակների, որոնց» բառերը փոխարինել «տեսակի, ինչպես նաեւ սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ 3-րդ մասի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով:
Հոդված 4. Օրենքի 251 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով, իսկ «2500,0» թիվը` «14600,0-ով»:
Հոդված 5. Օրենքի 252 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 252
.
Առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Առեւտրի իրականացման վայրերում առեւտրական գործունեության (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի) համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Առեւտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի եւ ուղ՟ղիչ գործակցի արտադրյալի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:
Հոդված 6. 2010 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1 », «բ» ենթակետերը, 2-րդ, 21 -րդ եւ 3-րդ գլուխները:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
2008 թվականի երրորդ եռամսյակի համար հաստատագրված վճար վճարողները սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ: