ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի ՀՕ-97, այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային Հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավել, մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: