Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով՝
«Հոդված 861 . Հեռուստառադիոընկերությունների կողմից սարսափ ֆիլմերի եւ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակումը 2400 -600 ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկտիկի չափով:»:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝վարչական տույժի միջոցները կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: