Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-117-23.09.2003-ԳԿ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-293) 9-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 861 . Հեռուստառադիոընկերությունների կողմից սարսափ ֆիլմերի եւ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակումը 2400 -600 ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ կոդավորված հեռուստառադիո-հաղորդումների`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկտիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցները կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: