Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-325-12.09.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի (3 հուլիuի 1998 թվականի, ՀՕ-246, այuուհետ` oրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ժա» ենթակետից հետո լրացնել նոր «ժբ» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

« ժբ) Զենքով պարգեւատրում` սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ»:

ՀՈԴՎԱԾ  2. Օրենքում օգտագործվող «Ներքին գործերի», «Ներքին գործերի հանրապետական գործադիր մարմին», «Ներքին գործերի հանրապետական մարմին», «Ներքին գործերի համապատասխան մարմին», «Ներքին գործերի տարածքային մարմին», «Ներքին գործերի մարմին», բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով իրենց հոլովաձեւերին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 20. Զենքով պարգեւատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը եւ ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն

1/ Հայաստանի Հանրապետության Նախագահը,

2/ Հայաստանի Հանրապետության Վարչապետը,

3/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին,

4/ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ /կամ/ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողներին,

5/ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության  տնօրենը` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար ազգային անվտանգության ծառայողներին:

2. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպեu պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպեu նաեւ այն զենքը, որի  շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

4. Զենքով պարգեւատրելու կարգը  եւ  որպես պարգեւ տրված  զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառել քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաեւ  զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին, զենքի հաշվառման վայրի Ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:

6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը եւ ժառանգումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` ժառանգի կամ նվիրառուի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում, մինչեւ գույքի ժառանգման հարցը լուծելը եւ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը, զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: