Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3251-12.09.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ  1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «անվանական զենքով պարգեւատրում» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ  2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

 ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը /նպատակը/

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Օրենքների նախագծերն ընդունելու նպատակն է առավել հստակեցնել պարգեւատրական զենքի շրջանառությունը կարգավորող նորմատիվ սահմանները, ինչպես նաեւ զենքի շրջանառությունը սահմանափակելու եւ անվտանգությունն ավելի ապահովելու ակնկալիքով վերացնել մաքսային պետական կոմիտեի նախագահի, հարկային  պետական ծառայության պետի եւ Հայաստանի փրակարար ծառայության պետի կողմից զեքով պարգեւետրելու լիազորությունները:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Զենքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ՀՀ ոստիկանության պետը, Պաշտպանության  նախարարը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենը զենքով պարգեւատրում են ոչ միայն իրենց ոլորտի զինծառայողներին, ինչը սպառնում է զենքի շրջանառության անվտանգությանը: Զենքի շրջանառության սահամանփակմանն ուղղված  համաշխարհային միտումներին հակասում է նաեւ այն, որ մաքսային պետական կոմիտեի նախագահը, հարկային  պետական ծառայության պետը եւ Հայաստանի փրակարար ծառայության պետը օրենքներով լիազորված են զեքով պարգեւետրելու իրենց ստորաբաժանումների աշխատակիցներին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի որոշ չափով կրճատել զենքի շրջանառության անվտանգությանը սպառնացող առկա ռիսկը: Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների արդյունքում կնվազեն ոչ կոմպետենտ անձանց զենքով պարգեւատրելու հնարավոր դեպքերը:

2. . Կարգավորման առարկան

Օրենքների նախագծերով առավել հստակեցվում են պարգեւատրական զենքի շրջանառությունը կարգավորող նորմատիվ սահմանները, ինչպես նաեւ զենքի շրջանառությունը սահմանափակելու եւ անվտանգությունն ավելի ապահովելու ակնկալիքով վերացվում մաքսային պետական կոմիտեի նախագահի, հարկային  պետական ծառայության պետի եւ Հայաստանի փրակարար ծառայության պետի կողմից զեքով պարգեւետրելու լիազորությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքների ընդունման գործողության մեջ մտնելու արդյունքում կհստակեցվի եւ միաժամանակ կնվազի զենքով պարգեւատրելու եւ զենքով պարգեւատրվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչը դրականորեն կանդրադառնա զենքի շրջանառության անվտանգության վրա: Միաժամանակ կվերացվի նաեւ մաքսային պետական կոմիտեի նախագահի, հարկային  պետական ծառայության պետի եւ Հայաստանի փրակարար ծառայության պետի կողմից զեքով պարգեւետրելու լիազորությունը, ինչը եւս ուղղված է Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը: