Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-326-12.09.2008-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219.1 -րդ հոդվածի երկրորդ մասը «158» թվից առաջ լրացնել «43.1-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, » բառերով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 27.11.06թ. ՀՕ-227-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով օրենսգիրքը լրացվել է 43.1 հոդվածով, որը վերնագրված է «Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածով կատարվել են լրացումներ Օրենսգրքի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը» բաժնի 219.1 հոդվածում, որի առաջին մասով տարածքային կառավարման մարմիններին (Երեւանում` Երեւանի քաղաքապետին)  տրվել է լիազորություն` քննել 43.1 հոդվածի 1 եւ 2-րդ մասերով գործերը, իսկ երկրորդ մասում կատարված լրացումով  տեղական ինքնակառավարման մարմիններին` քննել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված գործերը:

Հետագայում` 2007թ. մարտի 31-ին ընդունվել է Օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-134-Ն օրենքը, որի դարձյալ 5-րդ հոդվածով խմբագրվել է 219.1 հոդվածի 2-րդ մասը եւ նոր շարադրանքից թյուրիմացաբար (քանի որ դրա համար հիմնավորում չի եղել) դուրս է մնացել տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունը, որը նշել ենք նախորդ կետում:

Վերը նշվածը հաշվի առնելով անհրաժեշտ է վերականգնել տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՕ-227-Ն օրենքով վերապահված լիազորությունները: