Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-327-16.09.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 244.3 հոդվածը «տեղակալը» բառից հետո լրացնել «, կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 245-րդ, 276-րդ, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածների պահանջներից եւ նպատակ ունի կարգավորել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով  իրականացնելուն առնչվող հարաբերությունները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 276-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է ըստ դրա կատարման վայրի: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը որեւէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որեւէ պարտականություն դնելը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում իր գործունեությունը ծավալում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ֆիզիկական անձին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է կամ մշտապես կամ առավելապես բնակվում է տվյալ անձը:

Օրենսգրքի 244.3 հոդվածի իրավակիրառական պրակտիկան հետեւյալն է` սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված գործերով իրավախախտման փաստը արձանագրվում է իրավախախտումը կատարվելու կամ այն բացահայտվելու վայրում` սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման վայրում, իսկ գործը քննվում է ծառայության աշխատակազմի գտնվելու վայրում` ծառայության պետի կամ տեղակալի կողմից: Նշված հանգամանքը ոչ միայն չի բխում գործերի քննության տարածքային ենթակայության օրենսդրական պահանջներից, այլեւ մեծ խոչընդոտներ է ստեղծում ինչպես ծառայության համար` վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սահմանված կարգով եւ ժամկետներում (2 ամիս) իրականացնելու առումով, այնպես էլ իրավախախտում կատարած անձի համար` ճանապարհատրանսպորտային եւ ֆինանսական արգելքների պատճառով գրեթե անհնարին դարձնելով գործի քննության ժամանակ վերջինիս ներկայությունն ապահովելը:

Առաջարկվող փոփոխության արդյունքում վարչական իրավախախտումների մաuով  գործը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք է վերապահվում նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա ապահովել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 276-րդ հոդվածի` գործը ըստ դրա կատարման վայրի քննվելու պահանջը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովել գործի` սահմանված ժամկետում քննությունը եւ իրավախախտում կատարած անձի ներկայությունը գործի քննության գործընթացին: