Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-329-17.09.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հետայսու` օրենք) 2-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ`

«Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետության զինանշանի, սույն օրենքով սահմանված, պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի,

2) Հայաստանի Հանարապետության զինանշանի սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «զինանշանից» բառից հետո լրացնել «եւ չեն կարող շփոթության աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության զինանշանին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: