Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (2008թ. հունիսի 17-ի ՀՕ-123-Ն) 35-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 1-ին կետում «0.001» թիթը փոխարինել «0.01» թվով,
2. 2-րդ կետում «0.007» թիթը փոխարինել «0.07» թվով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդոց տասներորդ օրը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելը պայմանավորված է օրենքում տեղ գտած վրիպակով: Օրենքով նախատեսված է կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների հետեւյալ տարեկան չափերը.
1) բանկեր` նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.001 տոկոuը.
2) վարկային կազմակերպություններ` նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.007 տոկոuը.
3) ապահովագրական ընկերություններ` նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգեւների 0.15 տոկոuը.
4) ապահովագրական բրոքերներ` 90.000 դրամ.
5) ներդրումային ընկերություններ` 90.000 դրամ.
6) գրավատներ` 45.000 դրամ.
7) արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք` 30.000 դրամ.
8) արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք` 90.000
9) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք` 140.000 դրամ:
Կից ներկայացվող հաշվարկներով հստակ հիմնավորված է, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման ծախսերի 70% վճարվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից, որը կարող է ապահովվել բանկերի համար նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01% եւ վարկային կազմակերպությունների համար նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07% չափով պարտադիր վճարներով: Նշենք նաեւ, որ Օրենքի պաշտոնական շրջանառության ժամանակ տրամադրված հաշվարկները համապատսխանում են ներկայիս կից ներկայացվող հաշվարկներին:
Վրիպակի հետեւանքով Օրենքում առկա բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների տարեկան չափերը չեն համապատասխանում հիմնավորված հաշվարկներին: Բացի այդ, ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր վճարների տարեկան չափերը լինում են անհամեմատ ավելին, չնայած նրան որ ֆինանսական կազմակերպությունների ակտիվների 90 եւ ավելի տոկոսը բաժին է ընկնում բանկերին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Օրենքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների պարտադիր վճարների մասով կատարել համապատասխան փոփոխություններ՝ 0.001% փոխարինել 0.01%, իսկ 0.007%՝ 0.07%: