ԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (այսուհետ ՝ Վերահսկիչ պալատ) կազմակերպաիրավական տեսակը, խնդիրներն ու իրավասությունները, վերահսկողության իրականացումը, Վերահսկիչ պալատում պետական ծառայության կազմակերպումը եւ կատարումը,Վերահսկիչ պալատում պետական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`
1. վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական վերահսկողություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների ու գործառույթների կատարմանը,
2. պետական ծառայություն ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատում կազմակերպվող մասնագիտական գործունեություն,
3. վերահսկողության օբյեկտ` Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող լիազորությունների ներգործության ոլորտ,
4. վերահսկողության ձեւերը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում օգտագործվող վերահսկողության հետեւյալ պարտադիր բաղադրիչները՝
ա) ուսումնասիրություն` վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության եւ ֆինանսատնտեսական վիճակի մասին նախնական պատկերացում կազմելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառում,
բ) ստուգում՝ վերահսկվող օբյեկտում Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառում վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական վիճակը փաստացի արձանագրելու համար,
գ) վերլուծություն` վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական վիճակի եւ իրականացվող վերահսկողության արդյունքների հետազոտություն, վերլուծում եւ մասնագիտական փորձաքննություն,
5 . արձանագրություն ՝ Վերահսկիչ պալատի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում կազմվող եւ ծառացած խնդիրներն ու հայտնաբերված փաստերը արտացոլող միջանկյալ փաստաթուղթ,
6 . վերահսկողության ավարտական փաստաթուղթ՝ վերահսկողության արդյունքում Վերահսկիչ պալատում կազմվող հետեւյալ փատաթղթերից որեւէ մեկը՝ հաշվետվություն, եզրակացություն, տեղեկանք,
7 . ներքին հսկողություն՝ սույն օրենքով սահմանված կարգով կատարվող վերահսկողության նկատմամբ Վերահսկիչ պալատում իրականացվող մասնագիտական հսկողություն.
8 Վերահսկիչ պալատում պետական ծառայող՝ Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաեւ՝ պետական ծառայող).
9 . Վերահսկիչ պալատում պետական ծառայողների ատեստավորում ՝ զբաղեցրած պաշտոններին Վերահսկիչ պալատում պետական ծառայողների մաս՟նա՟՟գի՟տական գիտելիքների եւ աշխատանքային ունա՟կու՟թյուն՟ների համապատասխանու՟թյա՟ն որո՟շում:
Վերահսկիչ պալատը սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված վերահսկողություն իրականացնող մշտապես գործող պետական հիմնարկ է, որը հաշվետու է միայն Ազգային ժողովին:
Վերահսկիչ պալատն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիքեւ ձեւաթուղթ:
Վերահսկիչ պալատի նստավայրն է Երեւան քաղաքը:
Վերահսկիչ պալատի խնդիրներն են՝
1. իրականացնել վերահսկողություն պետական բյուջեի կատարման, այդ թվում՝ բյուջետային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ,
2. կատարել վերլուծություն պետական բյուջեով նախատեսված եւ փաստացի կատարման ցուցանիշների միջեւ տարբերություննների նկատմամբ ու նախապատրաստել վերջիններիս վերացմանը եւ բյուջետային գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ,
3. իրականացնել վերահսկողություն պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ինչպես նաեւ մասնավորեցման ծրագրերի կատարման նկատմամբ,
4. կատարել վերահսկողություն արտաքին եւ ներքին պետական պարտքի ու վարկային միջոցների նկատմամբ ,
5. Ազգային ժողովին ներկայացնել տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի եւ Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող այլ վերահսկողական միջոցառումների արդյունքների վերաբերյալ,
6. իրականացնել մասնագիտական խորհրդատվություն բյուջեի կատարմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Վերահսկիչ պալատն իրավասու է սույն օրենքի 9-12-րդ հոդվածներով սահմանված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների նկատմամբ:
Հոդված 6. Վերահսկիչ պալատի մասին օրենսդրությունը
Վերահսկիչ պալատի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ Վերահսկիչ պալատի կանոնադրությունից:
Հոդված 7.Վերահսկիչ պալատի կանոնադրությունը
Վերահսկիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգն ու աշխատանքային գործառույթները, Վերահսկիչ պալատի կառուցվածքը, խորհրդի կազմը եւ նրա իրավասությունները, կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ պարտականությունների բաշխումը, պետական ծառայության սույն օրենքով չկարգավորված խնդիրները, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատին վերաբերող այլ հարցերի կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում են Վերահսկիչ պալատի Կանոնադրությամբ:
Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Վերահսկիչ պալատի նախագահիներկայացմամբ:
Հոդված 8. Վերահսկողության հիմնական սկզբունքները
Վերահսկիչ պալատի գործունեության հիմնական սկզբունքներն են՝օրինականությունը, անկախությունը, օբյեկտիվությունը, կոլեգիալությունը եւ հրապարակայնությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում, ինչպես նաեւ հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո Վերահսկիչ պալատը՝
ա) վերահսկում է Պետական բյուջեի եկամուտների եւ պաշտոնական տրանսֆերտների ամբողջական եւ ժամանակին կատարումը,
բ) ստուգումներ է իրականացնում պետական բյուջեի ցանկացած հոդվածով՝ բյուջետային հատկացումներն օրենսդրությանը համապատասխան եւ արդյունավետ օգտագործելու նկատմամբ,
գ) բացահայտում է պետական բյուջեի օրենսդրորեն հաստատված ցուցանիշների համեմատ տարբերությունները, վերլուծում է դրանք, եւ ներկայացնում է առաջարկություններ դրանց վերացման վերաբերյալ:
Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական միասնական հաշվում օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվող ենթահաշիվների, այդ թվում՝ արտաբյուջետային միջոցների ենթահաշիվների եւ գանձապետական արտարժութային հաշիվների, նրանց ձեւավորման, արդյունավետ եւ օրենսդրությանը համապատասխան օգտագործման նկատմամբ:
Հոդված 11. Վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պետական պարտքի ու վարկային միջոցների նկատմամբ
Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում՝
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պետական պարտքիսպասարկման նկատմամբ,
բ) այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության կառավարության ստացած վարկերի եւ փոխառությունների տրամադրման, օգտագործման նկատմամբ,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական վարկերի եւ փոխառությունների տրամադրման նկատմամբ,
դ) բյուջետային վարկերի եւ փոխատվությունների, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների տրամադրման նկատմամբ:
1. Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում պետական գույքի օտարման, ինչպես նաեւ մասնավորեցման ծրագրերի կատարման նկատմամբ:
2. Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի մուտքերի նկատմամբ, որոնք ստացվել են՝
ա) պետական սեփականության տնօրինումից եւ օգտագործումից, այդ թվում պետական գույքի օտարումից, վարձակալությունից եւ մասնավորեցումից,
բ) պետական սեփականության մասնակցությամբ կազմակերպությունների կառավարման արդյունքում վճարվող շահաբաժիններից:
ԳԼՈՒԽ 3
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 13. Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը
1.Վերահսկիչ պալատն իր գործունեությունն իրականացնում է տարեկանգործունեության ծրագրի հիման վրա:
Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագրի նախագիծը կազմվում է Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից եւ Ազգային ժողով է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:
Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը կազմելիս՝ հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվելուց հետո, Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
Հոդված 14. Ուսումնասիրություն եւ ստուգում իրականացնելու պայմանները
1. Ուսումնասիրությունն ու ստուգումն իրականացվում են Վերահսկիչ պալատի նախագահի կողմից տրված հրամանի հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության օբյեկտը, կատարման ժամկետը, ընդգրկվող ժամանակաշրջանը եւ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք:
Ուսումնասիրությունն իրականացվում է վերահսկվող օբյեկտի գտնվելու վայրում, կամ Վերահսկիչ պալատի գրասենյակում:
Ստուգումն իրականացվում է վերահսկվող օբյեկտի գտնվելու վայրում:
2. Ուսումնասիրության եւ ստուգման ընթացքում ծառացած խնդիրներն ու հայտնաբերված փաստերն արձանագրվում են համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվում են ուսումնասիրության եւ ստուգմանն անմիջականորեն ներգրավված Վերահսկիչ պալատի աշխատակիցների կողմից: Արձանագրությունը ստորագրած աշխատակիցները պատասխանատվություն են կրում նրանում զետեղված խնդիրների եւ փաստերի հավաստիության ու ամբողջականության համար:
Ծանոթացման եւ ստորագրման նպատակով արձանագրությունը ներկայացվում է համապատասխան լիազորված պետական մարմնի կամ վերահսկվող օբյեկտի ղեկավարին:
Պետական լիազորված մարմնի կամ վերահսկվող օբյեկտի ղեկավարը, արձանագրությանը ծանոթանալուց հետո, իրավունք ունի ներկայացնել առարկություններ եւ տալ բացատրություններ՝ կատարված ուսումնասիրության եւ ստուգման արդյունքների վերաբերյալ, որը կցվում է արձանագրությանը:
3. Վերահսկիչ պալատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իրականացված ուսումնասիրության եւ ստուգման արդյունքներով ներկայացնում է հաշվետվություն, եզրակացություն կամ տեղեկանք (վերահսկողության ավարտական փաստաթուղթ), որի հավաստիության համար կրում է պատասխանատվություն:
Վերահսկողությանը մասնակցող Վերահսկիչ պալատի աշխատակիցները, ովքեր համաձայն չեն վերահսկողության ավարտական փաստաթուղթում շարադրված եզրահանգումներին, իրավունք ունեն արտահայտել իրենց հատուկ կարծիքը, որը կցվում է վերահսկողության ավարտական փաստաթղթին:
4. Վերահսկողության ընթացքի եւ կազմվող ավարտական փաստաթղթի հավաստիության նկատմամբ Վերահսկիչ պալատում իրականացվում է ներքին մասնագիտական հսկողություն:
5. Ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքներով կազմված վերահսկողության ավարտական փաստաթուղթը հաստատվում է Վերահսկիչ պալատի խորհրդում ու պաշտոնապես ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, կառավարություն եւ վերահսկվող օբյեկտի ղեկավարին: Կատարված վերահսկողության արդյունքներն ընդգրկվում են Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ:
Վերահսկողության ընթացքում ակնհայտ յուրացման փաստեր, ինչպես նաեւ այլ չարաշահումներ հայտնաբերելու դեպքերում, որոնք պետությանը հասցնում են ուղղակի եւ անմիջական վնաս եւ պահանջում են անվերապահ կանխարգելում, ինչպես նաեւ կարող են առաջացնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, Վերահսկիչ պալատը վերահսկողության նյութերը հանձնում է իրավապահ մարմիններին՝ պաշտոնապես այդ մասին տեղեկացնելով Ազգային ժողովի նախագահին:
1. Վերահսկիչ պալատը Ազգային ժողով է ներկայացնում եզրակացություն.
ա) Պետական բյուջեի կատարման մասին Կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ,
գ) պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման Կառավարության հաշվետվության վերաբերյալ:
2. Վերահսկիչ պալատը յուրաքանչյուր կիսամյակի սկզբում Ազգային ժողով է ներկայացնում տեղեկանք նախորդ կիսամյակում`
ա) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ,
բ) այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ,
գ) պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
3. Պետական բյուջեի կատարման մասին Կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը բովանդակում է՝
ա) Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ արտացոլված թվերի հավաստիության գնահատականը,
բ) հաշվետու բյուջետային տարվա Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման գնահատականը:
4. Վերահսկիչ պալատի կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության եւ տեղեկանքի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվության ժամանակին հավաքելու եւ մշակելու նպատակով Վերահսկիչ պալատի կողմից կարող է սահմանվել ֆինանսական հաշվետվության ձեւ` բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար:
5. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 40 օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերաբերյալ:
Առաջին կիսամյակում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի տեղեկանքը Ազգային ժողովին է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության մեջ ներառվում են նաեւ Կենտրոնական բանկի, մյուս բանկերի եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:
7. Վերահսկիչ պալատն իր կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով համապատասխան տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ վերջիններիս գրավոր հարցումների վերաբերյալ:
Հոդված 16. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը եւ վերջինիս հրապարակայնությունը
1. Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության գործունեության արդյունքներն ամփոփվում են տարեկան հաշվետվությունում:
Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատված Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը քննարկվում եւ հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում»:
2. Վերահսկիչ պալատը պարբերաբար լրատվական միջոցներին տեղեկատվություն է տրամադրում իր գործունեության վերաբերյալ:
Հոդված 17.Վերահսկիչ պալատի միջնորդությունը
Վերահսկիչ պալատը, իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա, կարող է միջնորդություն ներկայացնելբացահայտվածխախտումները վերացնելու, պետությանը պատճառված վնասը հատուցելու եւ համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի միջնորդությունը պարտադիր կերպով քննարկվում է վերահսկվող օբյեկտում եւ վերահսկվող օբյեկտի ղեկավարը միջնորդության կատարման արդյունքների մասին մեկ ամսվա ընթացքում պաշտոնական տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ:
Վերահսկիչ պալատի միջնորդությունն ընդունում է Վերահսկիչ պալատի խորհուրդը եւ ստորագրում է Վերահսկիչ պալատի նախագահը:
Միջնորդության չկատարման դեպքում՝ կատարումը պարտադրվում է դատական կարգով:
Միջնորդությունը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 18. Վերահսկողական միջոցառումների արդյունքների վերլուծությունը
Վերահսկիչ պալատն իրականացնում է կատարված վերահսկողության միջոցառումների արդյունքների վերլուծություն, քննարկում է բացահայտված տարբերությունների եւ խախտումների պատճառներն ու հետեւանքները, եւ կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ:
Հոդված 19.Վերահսկիչ պալատի գործունեության ապահովումը
Հայաստանի Հանրապետությունում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, Կենտրոնական բանկը, կազմակերպությունները պարտավոր են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում ըստ պահանջի Վերահսկիչ պալատին ներկայացնել վերջինիս իրավասությունների ներքո գտնվող հարցերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն եւ անհրաժեշտ փաստաթղթեր (ըստ պահանջի փաստաթղթային եւ/կամ էլեկտրոնային կրիչների ձեւով), ինչպես նաեւ աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց՝ իրենց պարտականությունները կատարելիս:
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,Կենտրոնական բանկի, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու, կեղծ կամ ուշացումով տեղեկություններ հաղորդելու, Վերահսկիչ պալատի աշխատակիցների պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերում՝ պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Մասնագիտական գաղտնիք կազմող տեղեկությունները չհրապարակելը
Մասնագիտական գաղտնիք է` վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցների կողմից ստացվող կամ կազմվող փաստաթղթերի պահպանումը, այդ փաստաթղթերը կամ պատճենները ամբողջությամբ կամ մասնակի երրորդ անձանց տրամադրելը, կամ բանավոր կարգով այդ փոստաթղթերում ներառված տվյալները հաղորդելը, մինչեւ Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից վերահսկողության արդյունքի վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելու պահը:
Վերահսկողության ընթացքում ձեռք բերվող փաստաթղթերը եւ տեղեկությունները պարունակում են մասնագիտական գաղտնիք եւ կարող են օգտագործվել միայն վերահսկողություն իրականացնելու համար:
Վերահսկիչ պալատի աշխատակիցների կողմից մասնագիտական գաղտնիք հրապարակելը՝ հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությումաբ սահմանված պատասխանատվության:
Հոդված 21. Վերահսկիչ պալատի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ստուգում իրականացնող մարմինների հետ
Վերահսկիչ պալատն իր գործունեությունը իրականացնում է պետական մարմինների հետ փոխադարձ համագործակցության միջոցով:
Ստուգում (հսկողություն) իրականացնող պետական մարմինները կամ այդ մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները օժանդակում են Վերահսկիչ պալատի գործունեությանը, Վերահսկիչ պալատի գրավոր պահանջի դեպքում, տրամադրելով իրենց կողմից իրականացված ստուգումների (հսկողության) արդյունքների մասին անհրաժեշտ պաշտոնական տեղեկատվություն:
ԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 22. Վերահսկիչ պալատում պետական ծառայության կառավարման մարմինը
Վերահսկիչ պալատում պետական ծառայության կառավարման մարմինն Ազգային ժողովի նախագահն է:
Հոդված 23. Վերահսկիչ պալատում պետական ծառայության ղեկավարման մարմինը
1. Վերահսկիչ պալատի պետական ծառայության ղեկավարման մարմինը Վերահսկիչ պալատի նախագահն է:
Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` վեց տարի ժամկետով:
2. Իր գործունեության ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահը բացառապես ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Վերահսկիչ պալատի Կանոնադրությամբ, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
3. Վերահսկիչ պալատի նախագահը՝
ա) ղեկավարում է Վերահսկիչ պալատի գործունեությունը եւ ապահովում է նրա բնականոն աշխատանքը,
բ) ներկայացնում է Վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում,
գ) արձակում է հրամաններ եւ կնքում է պայմանագրեր,
դ) սույն օրենքով սահմանված կարգով ընդունում եւ ազատում է աշխատանքից Վերահսկիչ պալատի աշխատակիցներին,
ե) նախագահում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը,
զ) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Վերահսկիչ պալատի գործունեության մասին,
է) իրականացնում է Վերահսկիչ պալատի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
Վերահսկիչ պալատի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:
4. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝
ա) Ազգային ժողովի որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
բ) Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում,
գ) Վերահսկիչ պալատի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում,
դ) Վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկմանդատապարտվելուկամանգործունակճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա,
ե) Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում:
Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով: Վերջինս Ազգային ժողովի առաջիկա նիստում պատգամավորներին տեղեկացնում է Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին:
Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, Վերահսկիչ պալատի նախագահը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաեւ նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 24. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալին եւ Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը՝ Վերահսկչ պալատի նախագահի առաջարկությամբ:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն իր պաշտոնական պարտականությունները կատարում է սույն օրենքին եւ Վերահսկիչ պալատի կանոնադրությանը համապատասխան, Վերահսկիչ պալատի նախագահի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները, Վերահսկիչ պալատի նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է Վերահսկիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում:
Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Վերահսկիչ պալատի կանոնադրությամբ սահմանված՝ իրենց իրավասության շրջանակներում լուծում են իրենց ղեկավարած ստորաբաժանումներին առնչվողհարցերը եւ պատասխանատվություն են կրում համապատասխանստորաբաժանման ղեկավարման համար:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերին, իսկ Վերահսկիչ պալատի վերահսկողությանն առնչվող հարցերով նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին:
1. Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման եւ ծրագրավորման, վերահսկողական գործունեության եւ սույն օրենքով Վերահսկիչ պալատի խորհուրդին վերապահված հարցերը քննարկում եւ հաստատում է Վերահսկիչ պալատի խորհուրդը:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի կազմի մեջ մտնում են՝ Վերահսկիչ պալատի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը եւ Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Վերահսկիչ պալատի նախագահը հրավիրում է խորհրդի նիստերը եւ նախագահում է այդ նիստերին:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Վերահսկիչ պալատի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք: Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները ստորագրում է Վերահսկիչ պալատի նախագահը:
Եթե Վերահսկիչ պալատի խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը, ապա նա իրավունք ունի երեք օրվա ընթացքում գրավոր ներկայացնել Վերահսկիչ պալատի նախագահին իր հատուկ կարծիքը, ինչը պարտադիր կերպով կցվում է Վերահսկի պալատի խորհրդի որոշմանը:
Վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ՝ խորհուրդն ընդունում է Վերահսկիչ պալատի կանոնադրության փոփոխությունների նախագիծը հաստատելու մասին որոշում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հաստատմանը ներկայացնելու համար:
Վերահսկիչ պալատի խորհուրդըկարող է քննարկել եւ որոշումներ ընդունել Վերահսկիչ պալատիաշխատակիցների խրախուսման եւ կարգապահական տույժերի ենթարկման հարցերի վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի հրավերով՝ նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարները եւ այլ անձինք:
ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԻՉՊԱԼԱՏՈՒՄ
Հոդված 26. Վերահսկիչ պալատում պետական ծառայությունը
1. Վերահսկիչ պալատի աշխատակիցները հանդիսանում են պետական ծառայողներ:
2. Վերահսկիչ պալատում պետական ծառայությունը կանոնակարգվում է սույն օրենքով։
3. Վերահսկիչ պալատի պետական ծառայողներին վերաբերող սույն օրենքով չնախատեսված խնդիրները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Հոդված 27. Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնի նշանակումը
1. Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքի սահմանված կարգով: Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնում նշանակված անձինք, սույն օրենքով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի են:
2. Վերահսկիչ պալատում պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
3. Վերահսկիչ պալատում պետական ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում ու այդ պաշտոններից ազատում է Վերահսկիչ պալատի նախագահը:
4. Վերահսկիչ պալատում առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 28. Վերահսկիչ պալատում պետական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները
1. Վերահսկիչ պալատում պետական ծառայության թափուր պաշտոնների յուրաքանչյուր մրցույթի եւ պետական ծառայողների յուրաքանչյուր ատեստավորման համար կազմվում են հանձնաժողովներ՝ մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ :
2 . Մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով ներ ի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ :
Հոդված 29 . Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելը
Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշ՟՟տոնների անվանացանկ ը եւ հաստիքացուցակը ենթակա են հաստատման ս ույն օրենք ն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահի կողմից:
ԳԼՈՒԽ 6
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 30. Վերահսկիչ պալատի պետական ծառայողի հիմնական իրավունքները
Վերահսկիչ պալատի աշխատակիցները իրավունք ունեն`
ա) ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերվում են վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեությանը,
բ) վերահսկվող օբյեկտի ղեկավարից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, վիճակագրական տվյալներ, հաշվապահական հաշվետվություններ, բանավոր եւ գրավոր պարզաբանումներ,
գ) անարգել մուտք գործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բանկերի, հիմնարկների եւ այլ վերահսկվող օբյեկտների տարածքներ, եթե Հայաստանի Հանրապետութայն օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
դ) անհրաժեշտության դեպքում վերահսկողություններին ներգրավել վերահսկվող օբյեկտի մասնագետներին՝ ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:
Հոդված 31. Վերահսկիչ պալատի պետական ծառայողի հիմնական պարտականնությունները
Վերահսկիչ պալատի պետական ծառայողը պարտավոր է՝
ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը,
բ) անաչառ եւ համակողմանի հավաքագրել եւ արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները եւ փաստերը,
գ) պահպանել վերահսկվող մարմնի՝ օրենքով սահմանված իրավունքները եւ օրինական շահերը,
դ) չխոչընդոտելվերահսկվող մարմնի բնականոն աշխատանքը,
ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին,
զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել ուսումնասիրության արդյունքներին:
Հոդված 32. Վերահսկիչ պալատի պետական ծառայողի հիմնական պատասխանատվությունը
Սույն օրենքի եւ Վերահսկիչ պալատի կանոնադրության պահանջները խախտելու դեպքում՝ Վերահսկիչ պալատի պետական ծառայողները եւ աշխատակիցները ենթարկվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսնդրությամբ սահմանվածպատասխանատվության:
Հոդված 33. Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն իրավունք ունեն՝
ա) արգելել վերահսկողությունը (վերահսկողությունն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնողները խախտել են սույն օրենքի պահանջները՝ այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով Վերահսկիչ պալատի նախագահին,
բ) ծանոթանալ վերահսկողության արդյունքներին,
գ) ներկայացվել բացատրություններ, պարզաբանումներ, միջնորդություններ, օրենքով սահմանված կարգող բողոքարկել վերահսկողությունն իրականացնող անձանց գործողությունները,
դ) չկատարել վերահսկողություն իրականացվող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ վերահսկողության նպատակներից եւ ծրագրերից չբխող պահանջներ,
ե) վերահսկվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով՝ վերահսկողության ցանկացած փուլում վերահսկողությանը մասնակից դարձնել մասնագետների, փերձագետների, աուդիտորների, փաստաբանների:
2. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են՝
ա) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, կատարել վերահսկողությունն իրականացնող անձանց օրինական պահանջները,
բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները եւ այլ տեղեկություներ,
գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վերահսկողություն իրականացնող անձանց գործողության համար,
դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքներով նշված թերությունները եւ խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով վերահսկիչ պալատին:
3. Վերահսկիչ պալատի վերահսկողությանը վերաբերող օրինականպահանջները պարտադիր են վերահսկվող օբյեկտների համար:
Վերահսկվող օբյեկտների ղեկավարները պարտավոր են ապահովել համապատասխան պայմաններ Վերահսկիչ պալատի աշխատակիցների համար, իրականացնել տեխնիկական սպասարկում եւ կատարել վերջիններիս օրինական պահանջները:
4. Սույն օրենքի եւ Վերահսկիչ պալատի աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու դեպքում՝ վերահսկվող օբյեկտի ղեկավարները կամ պատասխանատու պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությմաբ սահմանված պատասխանատվություն:
Հոդված 34. Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը
Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, պաշտոնատար անձինք, քաղաքացիներն իրավունք ունեն բողոքարկել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 35. Վերահսկիչ պալատում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմա՟նա՟փակում՟ները
1. Վերահսկիչ պալատի պետական ծառայողն իրավունք չունի՝
ա) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղ՟՟՟՟ծագործական աշխատանքից,
բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գոր՟ծու՟՟նեու՟թյամբ,
գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերու՟թյուն՟նե՟րում, որտեղ ինքը գտնվում է ծա՟ռա՟՟յու՟թյան մեջ, կամ որն անմիջականո՟րեն են՟թա՟կա է իրեն կամ ան՟մի՟ջա՟կանորեն վերահսկելի է իր կող՟մից,
դ) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցու՟թյուն՟՟ների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի հա՟մար, նրանց նկատմամբ վերաբերմունք քա՟րո՟զել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատա՟րե՟լիս այլ քա՟ղա՟քական կամ կրոնական գոր՟ծու՟նեու՟՟թյուն իրա՟կանացնել,
ե) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրա՟պա՟րա՟կումների կամ ելույթների համար,
զ) ոչ ծա՟՟ռայո՟ղա՟կան նպատակներով օգտագործել նյութատեխ՟նիկական, ֆինանսա՟՟՟՟կան եւ տե՟ղե՟կատվա՟կան միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղե՟կա՟տվու՟՟՟՟՟թյունը,
Է) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գու՟մար՟ներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենս՟՟՟՟՟դրու՟՟թյամբ նախա՟տես՟ված դեպքերի,
ը) որպես պետության ներկայա՟ցու՟ցիչ՝ գույքա՟յին գործարքներ կնքել սույն հոդվածի երրորդ մաս ում նշված անձանց հետ, բացառու՟թյամբ Հայաստանի Հանրապետու՟թյան օրենս՟դրու՟թյամբ նախատեսված դեպքերի:
2. Վերահսկիչ պալատում պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ըն՟թաց՟քում, պետական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրա՟յին կազմակերպությունների կա՟նոնա՟դրա՟կան կապիտալում 10 եւ ավե՟լի տոկոս բաժնեմաս ունե՟նալու դեպքում դա հանձնել հավա՟տար՟մագրային կառավար՟ման: Վերահսկիչ պալատում վերահսկողության ծառայողն իրավունք ունի հավա՟տար՟մագրային կառավարման հանձն՟ված գույ՟քից ստա՟նալ եկամուտ:
3. Վերահսկիչ պալատում պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգա՟կցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայ՟ր, քույր, ամուս՟նու ծնող, զավակ՟, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապ՟՟՟ված է միմ՟յանց նկատ՟մամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
1. Վերահսկիչ պալատի պետական ծառայողի համար երաշխավոր վ ում են `
ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրա՟ժեշտ աշ՟խա՟տանքային պայմաններ.
բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխա՟նող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հա՟վե՟լավճար եւ Հայաս՟տանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճար՟ներ.
գ) ամենամյա վճարովի արձակուրդ.
դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահ՟պա՟նե՟լով նրա պաշտոնը եւ դրա համար նա՟խա՟՟տես՟ված վարձատրությունը.
ե) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապա՟հո՟՟վա՟գրություն.
զ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշման՟դա՟մու՟թյան դեպքում նրան, իսկ զոհ՟վելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենս՟դրու՟թյամբ սահմանված կարգով համա՟պա՟տասխան վճարով ապահովում.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կար՟գով, Վերահսկիչ պալատում պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտակա՟նու՟թյուն՟նե՟՟րի կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների ան՟վտան՟գու՟թյան պաշտ՟պա՟նու՟թյան ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձ՟գություն՟նե՟րից.
ը) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախ՟սերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար՟գով փոխհա՟տու՟ցում:
2. Վերահսկիչ պալատի պետական ծառայողին Վերահսկիչ պալատի նախագահի կողմից սահ՟մանված դեպքերում եւ կարգով հատ՟կացվում է տրանսպորտային միջոց կամ տրան՟սպոր՟տային ծախ՟՟սերի փոխ՟հա՟տուցում:
Հոդված 37. Վերահսկիչ պալատում պետական ծառայողի վարձատրությունը
Վերահսկիչ պալատի պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքացւական ծառայողների վարձատրությանը համարժեք չափով եւ կարգով:
Հոդված 38. Վերահսկիչ պալատում պետական ծառայողի սոցիալական ապահովությունը
Վերահսկիչ պալատում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսա՟թոշա՟կային ապահո՟վու՟թյուն ն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման՟ված կարգով:
Հոդված 39. Վերահսկիչ պալատիպետական ծառայողի իրավական կարգավիճակի երաշխիքները
1. Վերահսկիչ պալատի նախագահին, նախագահի տեղակալին տրամադրվում է զենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչները եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո:
Վերահսկիչ պալատի աշխատակցի նկատմամբ ներգործության, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսեւորում՝ առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Վերահսկիչ պալատի աշխատակցի նկատմամբ ցանկացած ներգործության , ուժի գործադրման, վիրավորանքի եւ այլ միջոց, առաջացնում են Հայաստանի Հանրապետութայն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Վերահսկիչ պալատի նախագահը, նախագահի տեղակալը եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն օժտված են պրոֆեսիոնալ անկախության երաշխիքներով:
3. Վերահսկիչ պալատի գործունեությունը չի կարող դադարեցվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձակման կապակցությամբ:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. Վերահսկիչ պալատի պահպանման ծախսերը
Վերահսկիչ պալատի պահպանման ծախսերը Պետական բյուջեում նախատեսվում են առանձինտողով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները Վերահսկիչ պալատին ցույց են տալիս կազմակերպական, տեխնիկական եւ այլ աջակցություն:
Հոդված 41. Միջազգային կապերը
Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների եւ կազմակերպությունների հետ, կարող է նրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին միջազգային վերահսկողական մարմիններ:
Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ եւ կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին:
Հոդված 42. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել 29.05.1996 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: