Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի խորհրդականի, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի առաջատար ծառայողի, ինչպեu նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դաuային աuտիճանները շնորհում է համապատաuխան մարմնի ղեկավարը, իuկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:»,
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «հատուկ» բառը:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Համապատասխան մարմնի ղեկավարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի:»,
2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»,
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «խախտումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները չբավարարելը» բառերը:
Հոդված 6. Օրենքի 46-րդ հոդվածում «ութերորդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով:
Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի՝
1) 1-ին եւ 4-րդ մասերում «տասնմեկերորդ» բառը փոխարինել «տասներեքերորդ» բառով,
2) 3-րդ մասում «սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորման արդյունքով» բառերը փոխարինել «սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տասներեքերորդ ամսվա 1-ին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 50-րդ հոդվածում «իններորդ» բառը փոխարինել «տասներեքերորդ» բառով:
Հոդված 9. Օրենքի 51-րդ հոդվածում «տասնմեկերորդ» բառը փոխարինել «տասնչորսերորդ» բառով:
Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում «տասներեքերորդ» բառը փոխարինել «տասնհինգերորդ» բառով:
Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝» բառերը փոխարինել «սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարվելու օրվանից՝» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, առաջարկվող փոփոխությունները կապված են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի իրավական վիճակի առանձնահատկությունների հետ:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Ներկայումս ընթացքի մեջ են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման աշխատանքները, սակայն օրենքով նախատեսված պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի մշակման, վերապատրաստման ու ատեստավորման անցկացման հետ կապված հարցերը դեռեւս ճշգրտման փուլում են: Բացի այդ, կապված համակարգի իրավական վիճակի առանձնահատկությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխել քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների նշանակման եւ համապատասխան դասային աստիճանների շնորհման գործընթացը, ինչպես նաեւ շտկել օրենքի 54-րդ հոդվածում առկա վրիպակը՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողներին տրվող արտոնությունների մասով:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կառավարման առանձնահատկություններից ելնելով՝ նախատեսվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակել եւ պաշտոնից ազատել, ինչպես նաեւ դասային աստիճաններ շնորհել քաղաքացիական հատուկ ծառայության ոչ միայն բարձրագույն, գլխավոր եւ առաջատար, այլ նաեւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին: Ինչպես նաեւ նախատեսվում է շտկել օրենքի 54-րդ հոդվածում առկա վրիպակը՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողներին տրվող արտոնությունների մասով: Գործող օրենքի համաձայն զինվորական ծառայություն անցնող եւ uահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` oրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այսինքն մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը, oգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով նախատեuված երկարամյա ծառայության կենuաթոշակ uտանալու իրավունքից, ինչը գործնականում հնարավոր չէր կիրառել: Նախագծով նշված կատեգորիայի անձանց հնարավորություն է տրվում երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից օգտվել մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը: Նախատեսվում է նաեւ, որ համապատաuխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ ոչ թե սույն թվականի նոյեմբերի 1-ից, այլ 2009 թվականի հունվարի 1-ից:
2. Կարգավորման առարկան
Օրենքի նախագծով կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների նշանակման եւ համապատասխան դասային աստիճանների շնորհման, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի ավարտի ժամկետների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողներին տրվող արտոնությունների հստակեցման հետ կապված հարաբերությունները: Նախագծով կարգավորվում է նաեւ, որ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում աշխատակազմի ղեկավարին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման գործընթացի լիարժեք իրականացումը: