Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3471-06.10.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (16-ը հունիսի 1997 թվական, ՀՕ-118)  24.1-րդ հոդվածի առաջին մասում «եւ ոռոգման» բառերը հանել, իսկ «մատուցման գործարքների» բառերը փոխարինել «մատուցման գործարքների, իսկ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման  գործարքների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: