Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3472-06.10.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը նոյեմբերի 1997 թվական, ՀՕ-155) 40.1-րդ հոդվածում «եւ ոռոգման» բառերը հանել, իսկ «մաքրման գծով» բառերը փոխարինել «մաքրման, իսկ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գծով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրհեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտության

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման եւ բարեփոխումների շարունակական ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել ընդունել արտոնություններ սահմանող մի շարք օրենքներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ընդունել «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ու ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է ոռոգման ջրի մատակարարման գծով ԱԱՀ-ի եւ շահութահարկի վճարման մասով շարունակել հարկման դրամարկղային մեթոդը, բնապահպանական վճարների գծով` «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ  «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից, ինչպես նաեւ Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմակաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված (հաշվարկվող) եւ չվճարված (չգանձված) ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով տուգանքներից:

Օրենքների նախագծերում փոփոխությունների ու լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտի կազմակերպությունները դեռեւս գտնվում են կայացման փուլում եւ ունեն պետության հովանավորչության եւ աջակցության կարիքը` հիմնականում կապված որոշակի արտոնությունների տրամադրման եւ պարտավորությունների մարման կամ վճարման ժամկետների հետաձգման հետ:

Վերը նշված փոփոխություններն ու լրացումները թույլ կտան ապահովել ջրային տնտեսությա