Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3473-06.10.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմակաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված (հաշվարկվող)` չվճարված (չգանձված) ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով տուգանքներից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: