Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն) օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում «կանոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Uույն oրենքի 11-րդ հոդվածով uահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի 2008թ. օգոստոսի 20-ի հրամանագրի պահանջների կատարումը ապահովելու նպատակով մշակվել են հետեւյալ օրենքների նախագծերը.
1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով եւ օրենքով նախատեսված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:»:
2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված լրացումը սահմանում է, որ մաքսային համակարգի նյութական խրախուսման ֆոնդը ձեւավորվում է նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված միջոցներից՝ մաքսավճարից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների եւ հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում պետական բյուջե լրացուցիչ գանձվող մաքսային վճարների ու ֆինանսական պատժամիջոցների մասհանումներից: