Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-120-25.09.2003-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4.Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա.միայնակ կենսաթոշակառուները

բ.առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։