Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-349-10.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308, այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Յուրաքանչյուր խմբակցություն` անկախ անդամների թվաքանակից, ունենում է Ազգային Ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ երեք փորձագետ:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբակցության անդամների թիվը քիչ է 13-ից:»:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետից հետո լրացնել «61 »-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«61 . Մինչեւ 13 անդամ ունեցող խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնել մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) խմբակցության կամ իր անունից կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին, այդ թվում նաեւ դահլիճում գտնվող պատգամավորների եւ լուսատախտակի վրա ցուցադրվող պատգամավորների թվաքանակի անհամապատասխանության վերաբերյալ, եւ պահանջել վերաքվեարկություն ու վերահաշվարկ` քվեարկության ընթացքում խախտումների մասին կարծիք հայտնած պատգամավոր(ներ)ի եւ/կամ նախագահողի եւ/կամ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:»:

Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Նիստը վարողը քվեարկություն է անցկացնում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային Ժողովի որոշումների նախագծերի եւ օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը Ազգային Ժողովում ավարտելուց անմիջապես հետո, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները, իսկ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետում նշված` Սահամանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաեւ, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:»:

Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ կետում «նիստը վարողի» բառերը փոխարինել «պատգամավորի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
 

Հիմնավորում

«Ազգային ժողովի  կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ    կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի պատգամավորների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման պայմանների բարելավմամբ, ինչպես նաեւ քվեարկության անցկացման կարգի թափանցիկությունը եւ հրապարակայնությունն   ապահովելու անհրաժեշտությամբ: