Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-350-10.10.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
  17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                
1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`                
  - բնակելի, (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) հասարակական եւ արտադրական (բացառությամբ` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ - - - - - -
  - տրանսպորտային  ԿՄ Բ - - - - - -
  - հիդրոտեխնիկական  ԿՄ Բ - - - - - -
  - էներգետիկ  ԿՄ Բ - - - - - -
  - կապի  ԿՄ Բ - - - - - -
2 Շինարարության որակի տեխնիկական հսկողություն ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`                
  - բնակելի, (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) հասարակական եւ արտադրական (բացառությամբ` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքնAերի) ԿՄ Բ - - - Ո Հ -
  - տրանսպորտային ԿՄ Բ - - - Ո Հ -
  - հիդրոտեխնիկական  ԿՄ Բ - - - Ո Հ -
  - էներգետիկ  ԿՄ Բ - - - Ո Հ -
  - կապի  ԿՄ Բ - - - Ո Հ -
3 Ինժեներական հետազննում ԿՄ Բ - - - Ո - -
4 Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն  ԿՄ Բ - - - Ո Հ -

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն քաղաքաշինության բնագավառի լիցենզիա uտացած անձանց լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում լիցենզիաների փոխարինման համար պետական տուրք չի գանձվում:

Հոդված 3. Uույն oրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետում սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: