Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
1 | Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների` | ||||||||
- բնակելի , (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) հասարակական եւ արտադրական (բացառությամբ` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- տրանսպորտային | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- հիդրոտեխնիկական | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- էներգետիկ | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- կապի | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
2 | Շինարարության որակի տեխնիկական հսկողություն ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների` | ||||||||
- բնակելի, (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) հասարակական եւ արտադրական (բացառությամբ` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքնAերի) | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- տրանսպորտային | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- հիդրոտեխնիկական | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- էներգետիկ | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- կապի | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
3 | Ինժեներական հետազննում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | - |
4 | Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - |
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն քաղաքաշինության բնագավառի լիցենզիա uտացած անձանց լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում լիցենզիաների փոխարինման համար պետական տուրք չի գանձվում:
Հոդված 3. Uույն oրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետում սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: