Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-354-16.10.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հեռուստատեսության և ռադիոյի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառը փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով:

Օրենքի 59-րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառը փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

"Հեռւստատեսության եւ ռադիոյի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի ընդունման

Ի կատարումն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջների և Եվրոպայի խորհրդի "Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի" գծով փորձագիտական կոմիտեի առաջարկի, ինչպես նաև օրենքի տեքստում առկա տեխնիկական վրիպումը վերացնելու նպատակով, մշակվել է "Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը:

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

"Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով: Անհրաժեշտ է հանել տվյալ օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, որով վկայակոչված դրույթը, ըստ էության, սահմանափակում է ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման հնարավորությունը` սահմանելով հեռուստատեսության համար շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյի դեպքում` օրական մինչև մեկ ժամ սահմանագիծ: Նման սահմանափակումը, ըստ էության, արդարացված չէ և հարուցել է նաև միջազգային որոշ կառույցների մտահոգությունը: Մասնավորապես` Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի գծով փորձագիտական կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր կարծիքում առաջարկում է "իշխանություններին մշակել նախագծեր, որոնք կհեշտացնեն ասորերեն, եզդիերեն, հունարեն և քրդերեն հեռուստածրագրերի հեռարձակումը", իսկ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի փորձագիտական կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2-րդ կարծիքում մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել վերոնշյալ դրույթի` սահմանափակող բնույթ ունենալու վրա: Հիշյալ դրույթն ուժը կորցրած ճանաչելն առավել համահունչ կդարձնի ՀՀ օրենսդրությունը "Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին" շրջանակային կոնվենցիայով ամրագրված նորմերին: Բացի դա, "Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում նշված փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավական սկզբունքների ապահովումից, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի` "Յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուuտա տեuության առկայությունը և գործունեությունը":

Նույն օրենքի 59-րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառն անհրաժեշտ է փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով, քանի որ տեքստում խոսք է գնում ոչ թե հեռուստաընկերությունների, այլ հեռուստառադիոընկերությունների մասին:

2. Կարգավորման առարկան

Նշված օրենքի ընդունումով կկարգավորվեն ազգային փոքրամասնությունների իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու և հաղորդելու իրավունքի իրականացման և օրենքում ճշգրտում կատարելու հետ կապված խնդիրները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նշված օրենքի ընդունումով կընդլայնվեն ազգային փոքրամասնությունների հեռուստառադիոեթերով իրենց տեղեկատվություն հաղորդելու և ստանալու իրավունքի շրջանակները և ճշգրտում կմտցվի օրենքում: