ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն) մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝
Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ`
Գեղարքունիքի մարզպետարան
|
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
1. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում: Ուստի առաջարկվող լրացումը ընդունելու դեպքում, դրանով նախատեսված մասնավորեցման գործարքը կարող է իրականացվել 2008թ.-ին կամ հաջորդ տարիներին:
2. Ներկայացվող նախագծի հոդված 1-ով առաջարկվող լրացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 02.11.2006թ. «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման հավելված N 4-ի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանված այն դրույթը, ըստ որի որոշվել է. «8. Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել սեփականաշնորհման:»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Գեղարքունիքի մարզպետին (գրություն` Ե5-1541, 21.04.2008թ.)` խնդրելով հայտնել մարզպետարանի դիրքորոշումը «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն (քաղ.Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)) մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքում ներառելու վերաբերյալ:
Մարզպետի 24.06.2008թ. N Մ1-1-290 գրությամբ հայտնվել է, որ մարզպետարանն առարկություն չունի Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկան մասնավորեցման ներկայացնելու վերաբերյալ, միեւնույն ժամանակ մատնանշվել է ընկերության տարածքի հիմնախնդիրը: