Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-357-20.10.2008-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (05 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-254-Ն, այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձեւերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային Ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Դրույքաչափերի» բառը փոխարինել «Օրենքով միջակայքով սահմանված դրույքաչափերի» բառերով եւ նույն հոդվածը վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո»:

Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի

1. 6-րդ կետի`

1) աղյուսակը 9-րդ եւ 13-րդ կետերից հետո լրացնել համապատասխանաբար 9.1 եւ 13.1 կետերով`

2) «Գn» մեծության մեկնաբանությունից առաջ լրացնել.

«հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դn» եւ «Դ0 » մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`

ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձեւում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ եւս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,

բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:

3) վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Դ0 ' -ն եւ Դn'-ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:

Դ0 ''-ն եւ Դn'' -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ0 ' եւ Դn' դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:

Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձեւերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1 եւ 13.1 կետերում տրված Դn' եւ Դ0 ' դրույքաչափերի), ճշգրտվում են` հավասարեցվելով`

ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,

բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,

գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,

դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում:»:

2. 7-րդ կետի «ա» ենթակետում «լրացուցիչ եկամուտների» բառերից հետո լրացնել «եւ կորուստների» բառերը, իսկ «բ» ենթակետում` «կորուստների» բառից առաջ ավելացնել «լրացուցիչ եկամուտների եւ» բառերը:

3. 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով եւ նոր պարբերությամբ.

«դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորուստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:

Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձեւերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ նրա գործողությունը տարածվում է 2009 թվականին եւ դրան հաջորդող բյուջետային տարիներին պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկների վրա: