Հոդված 1. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-254-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձեւերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «Դրույքաչափերի» բառը փոխարինել «Օրենքով` միջակայքով սահմանված դրույքաչափերի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո:»:
Հոդված 4. Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում`
1) 6-րդ կետի աղյուսակը 9-րդ եւ 13-րդ կետերից հետո համապատասխանաբար լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ եւ 13.1-րդ կետերով`
«9.1 | Կn= ՓՄ0 / Դ0 1 x Դ0 2 | տեղական տուրքի տվյալ տեսակի վերացման դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից». |
«13.1 | Եn=ՓՄn / Դn1 x Դn2 | նոր տեղական տուրք սահմանելու դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից». |
2) 6-րդ կետը «Գn» հասկացության մեկնաբանությունից առաջ լրացնել հետեւյալ պարբերությամբ`
«հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դn» եւ «Դ0 » մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`
ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձեւում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ եւս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,
բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:».
3) 6-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Դ0 1 -ն եւ Դn1 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:
Դ0 2 -ն եւ Դn2 -ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային եւ փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ0 1 եւ Դn1 դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:
Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձեւերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1-րդ եւ 13.1-րդ կետերում տրված Դn1 եւ Դ0 1 դրույքաչափերի) ճշգրտվում է` հավասարեցվելով`
ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,
բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,
գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,
դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում:».
4) 7-րդ կետի «ա» ենթակետը «լրացուցիչ եկամուտների» բառերից հետո լրացնել «եւ կորուստների» բառերով, իսկ «բ» ենթակետը «կորուստների» բառից առաջ` «լրացուցիչ եկամուտների եւ» բառերով.
5) 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով եւ նոր պարբերությունով`
«դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:
Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձեւերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եւ նրա գործողությունը տարածվում է 2009 թվականին եւ դրան հաջորդող բյուջետային տարիներին պետական բյուջեից համայնքների բյուջեներին օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկների վրա: