Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-101-29.08.2007-ԳԿ-010
Պ-038-23.07.2007-ԳԿ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Հանրակրթության մասին օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները,կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական  ընդհանուր եւ միջնակարգ կրթության իրավունքի իրացումը:

2.Նախադպրոցական կրթության համակարգը կարգավորվում է նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համակարգը կարգավորվում է  նաեւ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1.Հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին»,  «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով  եւ իրավական ակտերով:

2.Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով եւ պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1) հանրակրթություն` անհատի, հասարակության եւ պետության շահերից բխող, հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան անձի ուսուցման եւ զարգացման գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի, սովորողի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստմանը,

2) տարրական ընդհանուր կրթություն՝ պարտադիր նվազագույն կրթության առաջին մակարդակ, որում իարկանացվում է  հանրակրթական ծրագրերի առաջին` տարրական աստիճանը:

3) հիմնական ընդհանուր կրթություն` հանրակրթության պարտադիր նվազագույն կրթական  մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին եւ երկրորդ աստիճանները,

4) միջնակարգ կրթություն` հանրակրթության բարձրագույն մակարդակի կրթություն, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք  աստիճանները,

5) hանրակրթության պետական կրթակարգ` նորմատիվ փաստաթուղթ, որն արտացոլում է հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական դրույթները, սահմանում է նախադպրոցական, միջնակարգ եւ հատուկ կրթության պետական  չափորոշիչների  եւ հանրակրթական առարկաների պետական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, հանրակրթական ծրագրերին, սովորողներին  եւ մանկավարժներին ներկայացվող հիմնական պահանջները,

6) միջնակարգ կրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը,

7) հանրակրթական  ուսումնական  հաստատություն  (այսուհետ`  ուսումնական հաստատություն)` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն,

8) մասնագիտացված հանրակրթական դպրոց` ուսումնական հաստատության տեսակ, որն իրականացնում է  ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտութան որեւէ բնագավառում  խորացված հանրակրթական ծրագրեր,

9) հատուկ հանրակրթական դպրոց` ուսումնական հաստատության տեսակ, որն իրականացնում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաեւ հակասոցիալական վարք դրսեւորող սովորողների  հանրակրթական ծրագրեր:

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը, որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք:

2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված եւ մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձեւավորումն է.

3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական եւ աշխարհիկ բնույթը:

4. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ սույն եւ կրթության բնագավառը  կարգավորող այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

5. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է անվճար միջնակարգ կրթություն պետական ուսումնական հաստատություններում` անկախ երեխայի քաղաքացիությունից, ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից կամ այլ հանգամանքներից:

6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:

7. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:

8. Ուսումնական հաստատություններում եւ դրանց կառավարման մարմիններում արգելվում է իրականացնել քաղաքական եւ կրոնական գործունեություն կամ քարոզչություն:

9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հոդված 5. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում  է հետեւյալ սկզբունքների ապահովումը.

1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ եւ համակողմանի զարգացման առաջնայնությունը, պետական շահերի գերադասելիությունը, քաղաքացիական գիտակցության կարեւորումը, անհատի եւ նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձեւավորումը,

2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը եւ համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին` անկախ երեխայի քաղաքացիությունից, լեզվից, ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, սոցիալական ծագումից, ֆիզիկական եւ մտավոր առանձնահատկություններից կամ այլ հանգամանքներից,

3)  հանրակրթության բնագավառում ժողովրդավարության ապահովումը,

4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը,

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաեւ միջազգային կրթական համակարգում ինտեգրումը,

6) ուսումնական հաստատությունների ինքնավարության եւ պետական-հասարակական վերահսկողության հավասարակշռումը,

7) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը,

8)անկախ կազմակերպական-իրավական ձեւից` ուսումնական  հաստատությունների եւ դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը,

9) հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեից ֆինանսավորումը` ըստ աշակերտների թվի,

10)  հանրակրթական եւ այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԸ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6. Հանրակրթության պետական կրթակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրերն իրականացվում են համաձայն հանրակրթության պետական կրթակարգի, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հանրակրթության պետական կրթակարգը սահմանում է հանրակրթության կազմակերպման սկզբունքները, հանրակրթության նպատակները` ըստ կրթական ծրագրերի աստիճանների, շրջանավարտի նկարագիրը,  հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը եւ ձեւավորման սկզբունքները, հանրակրթական ծրագրերի իրականացման պայմաններին եւ մանկավարժական աշխատողներին ներկայացվող ընդհանրական պահանջները:

3.Հանրակրթության պետական կրթակարգի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար:

Հոդված 7. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը

1.Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու բաղադրիչները,

2) ըստ կրթական աստիճանների եւ ուսումնական բնագավառների սովորողներին ներկայացվող  նվազգայուն արդյունքային պահանջները,

3) հենքային ուսումնական պլանը  եւ առարկայացանկերի ձեւավորման հիմնական սկզբունքները:

2. Միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար:

3. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական բնագավառներին հատկացվող տարեկան` ըստ ուսուցման տարիների (դասարանների) եւ ընդհանուր նվազագույն ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության շաբաթական առավելագույն, տարեկան պարտադիր նվազագույն եւ թույլատրելի առավելագույն չափաքանակներն ըստ դասարանների:

5. Հենքային ուսումնական պլանը կազմված է պետական եւ դպրոցական բաղադրիչներից:

Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները եւ դրանց հատկացվող ժամաքանակները: Պետական բաղադրիչին հատկացված ժամաքանակը չի կարող լինել ընդհանուր պարտադիր նվազագույն ժանաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակի մի մասը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացվում է տարբերակված, խորացված կամ մասնագիտացված կրթության ապահովմանը, մյուս մասը թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սովորողների նախասիրություններին համապատասխան կրթություն իրականացնելու` հաշվի առնելով տեղական պայմանները եւ համայնքի կարիքները:

6. Հենքային ուսումնական պլանի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման օրինակելի ուսումնական պլանները:

Հոդված 8. Հանրակրթական ծրագրերը

1.Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի եւ դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանված շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները` ըստ մակարդակների:

2. Լրացուցիչ հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների եւ կրթական պահանջների բավարարմանը:

3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են.

1) ընդհանուր հանրակրթական, այդ թվում հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ,

2) մասնագիտացված հանրակրթական,

3) հատուկ հանրակրթական (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների):

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային եւ միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական կրթակարգին եւ միջնակարգ կրթության պետական չափորոշչին:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերը ըստ կրթական աստիճանների դասակարգվում են.

1) 1-ին աստիճանի` տարրական,

2) 2-րդ աստիճանի` հիմնական,

3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:

Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքները  ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին:

5. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

1) 1-ին աստիճան - 4 տարի, 1-4-րդ դասարաններ,

2) 2-րդ աստիճան - 5 տարի, 5-9-րդ դասարաններ,

3) 3-րդ աստիճան - 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

Առանձին սովորողների համար, կախված նրանց ընդունակություններից եւ առաջադիմությունից, ընդհանուր միջնակարգ կրթական ծրագրերի յուրացման ժամկետները կարող են փոփոխվել` կրթության կառավարման պետական լիազորված մարմի կողմից  սահմանված կարգով:

6. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման մարմնի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ:

7.Հանրակրթական հիմնական ծրագրերը որպես անբաժանելի մաս կարող են ներառել`

1) ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները,

3) սովորողների համար հանրակրթական  լրացուցիչ դասընթացների կազմակերպումը

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները,

5) սովորողների սննդի կազմակերպումը,

6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները,

7) սովորողների գիշերակացի կազմակերպումը,

8) ուսումնա-արտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության  ու հանգստի կազմակերպումը:

ԳԼՈՒԽ 3.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. ՈՒսումնական հաստատությունների տեսակները

1. ՈՒսումնական հաստատությունները ըստ նրանցում իրականացվող հանրակրթական հիմանական ծրագրերի դասվում են հետեւյալ տեսակների.

1) հանրակրթական դպրոց,

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց,

3) հատուկ հանրակրթական դպրոց:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություններ: Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատություններ կարող են ստեղծվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են ստեղծվել նաեւ կրթաhամալիրի կազմում:

2. Ուսումնական հաստատությունները, ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում են.

1) տարրական դպրոց  (1-4 դասարան),

2) միջին դպրոց  (5-9 դասարան),

3) հիմնական դպրոց  (1-9 դասարան),

4) ավագ դպրոց  (10-12 դասարան),

5) վարժարան (5-12 դասարան, միջին եւ ավագ դպրոցների միավորում),

6) միջնակարգ դպրոց (1-12 հիմնական եւ ավագ դպրոցների միավորում):

3. Հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր գործունեությունը կարգավորվում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ հանրակրթական ծրագրերի իրականացումը սույն օրենքով:

4. ՈՒսումնական հաստատությունների հանրակրթական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

ՈՒսումնական հաստատությունների գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` ,Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձեւերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

2. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայսատանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձեւով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):

3. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատությունների կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:

4. Ոչ պետական ուսումնական հաստատությունը ունի կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:

Հոդված 11. Ուսումնական հաստատության կառավարումը

1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը նշանակվում եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն  գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ մանկավարժական, գիտամանկավարժական կամ կրթության բնագավառում վարչական աշխատանքի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

4. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ:

5. Ուսումնական հաստատության խորհրդի եւ տնօրենի լիազորությունները սահմանվում են օրենքով եւ  ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

6. Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: ՈՒսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ խորհրդակցական մարմիններ` ծնողական, հոգաբարձուների եւ այլ խորհուրդներ:

Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի իրավասությունները

Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ` խորհուրդ)`

1) ընտրում է ուսումնական հաստատության տնօրեն, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի փորձագիտական եզրակացության հիման վրա առաջարկություն է ներկայացնում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ  սահմանում է տնօրենի հավելյալ վարձատրության կարգը եւ պայմանները, եթե հիմնադրի որոշմամբ կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն,

2) հաստատում է ուսումնական հաստատության կառուցվածքը,  զարգացման ծրագիրը, հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը եւ դրանք սահմանված կարգով ներկայացնում պետական լիազորված մարմնին,

3) քննարկում է ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, արտաքին եւ ներքին գնահատման արդյունքները, ուսումնադաստիարակչական գործունեության ամենամյա ինքնավերլուծությունը, եւ զարգացման ծրագրի կատարումը,

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով սահմանում է հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները,

5) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահ,

6) հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմնին,

7) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված եւ (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 13.  Ուսումնական հաստատության գործադիր մարմնի իրավասությունները

1. Ուսումնական հաստատության գործադիր մարմնի (այսուհետ` տնօրեն)` իրավասությունները սահմանում է հիմնադիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է պետական կրթական եւ առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, աշխատանքային օրենսգրքի պահպահման համար:

ԳԼՈՒԽ 4.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մեկ կամ մի քանի հանրակրթական, այդ թվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված այլընտրանքային ծրագրեր: Ուսումնական հաստատությունը, հիմնադրի որոշմամբ, հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել նաեւ երկարօրյա եւ (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

2. Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 15. Ուսումնական պլաններ եւ սովորողների ծանրաբեռնվածությունը

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է համաձայն հանրակրթության պետական կրթակարգի եւ ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:

Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան:

2. Հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով պետական պարտադիր առարկաներին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է հատկացվել ավելի պակաս ժամաքանակ, քան նախատեսված է համապատասխան օրինակելի ուսումնական պլանով, եթե այն չի հակասում հենքային ուսումնական պլանի պահանջներին:

3. Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկաներին:

4. Հաստատության ուսումնական պլանով չի կարող նախատեսվել սովորողների ավելի մեծ շաբաթական եւ տարեկան ուսումնական ծանրաբեռնվածություն, քան սահմանված է միջնակարգ կրթության պետական չափորոշիչով:

5. ՈՒսումնական հաստատությունները վճարովի հիմունքներով կարող են իրականացնել լրացուցիչ հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ՝ համաձայն իրենց կանոնադրության:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է:

Հոդված 16. Ուսումնական տարին

1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

2. Ուսումնական տարին բաղկացած է կիսամյակներից, ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից եւ արձակուրդներից:

3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված պետական եւ դպրոցական բաղադրիչներով նախատեսված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:

Պետական ուսումնական հաստատություններում ուսումնական շաբաթվա տեւողությունը` հնգօրյա կամ վեցօրյա, սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում` հիմնադիրը:

4. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները եւ անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային եւ ամառային արձակուրդներ` միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները եւ տեւողությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում` հիմնադիրը:

Հոդված 17. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը եւ ազատումը

1. Սովորողների ընդունելությունը  ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի եւ հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքի եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ օրացուցային տարում: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է համաձայն «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին’» Հայաստանի Հանրապետության  օրենքի:

3. Դպրոցական տարիքի երեխաների ուսումնական հաստատություններում ընդգրկման համար պատասխանատու են ծնողը, հոգաբարձության ու խնամակալության մարմինները:

4. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

5. Ուսումնական հաստատությունից սովորողի այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը եւ ազատումը կատարվում է հետեւյալ դեպքերում`

1)  ծնողի դիմումի հիման վրա,

2)  եթե  սովորողը կատարել է օրենքով սահմանված քրեորեն պատժելի արարք:

Ոչ պետական կամ այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողների համար նրանց ազատումը եւ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաեւ պայմանագրային դրույթները չպահպանելու հիմքերով :

6. Պետական քննությունների անցկացման, սովորողի փոխադրման եւ ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 18. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի եւ նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Առանձին դեպքերում կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության դասարանի միջին խտությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձեւը դասն է: Դասի տեւողությունը սահմանվում է միջնակարգ կրթության պետական չափորոշչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի: Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաեւ ուսումնարտադրական, փորձարարական բազաներում եւ մարզաառողջարարական ճամբարներում:

4. Ուսումնական հաստատությունում անհատական ուսուցումը իրականացվում է   առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ տնային ուսուցման ձեւերով: Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում իրականացվում է ներառական կրթության սկզբունքով:

6. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված դասագրքեր եւ ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:

Հոդված 19. Սովորողների գնահատումը եւ ատեստավորումը

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ (կիսամյակային եւ տարեկան) գնահատումը, դրանց ձեւերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է հանրակրթական ուսումնական հաստատությունը` միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան:

2. Միջին եւ ավագ դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում բավարար առաջադիմություն չցուցաբերած սովորողները հաջորդ դասարան չեն փոխադրվում:

3. Հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրի ավարտին իրականացվում է միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների կրթվածության մակարդակի համապատասխանության ստուգում` պետական ավարտական քննություններ, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

4. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական  փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 5.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 20. Կրթական գործընթացի մասնակիցները

1. ՈՒսումնական հաստատությունում  կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) ուսումնական հաստատության սովորողները, նրանց ծնողները,

2) ուսումնական հաստատության վարչական եւ մանկավարժական աշխատողները:

Հոդված 21. Սովորողների իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

2.  Ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի`

ա) ունենալ մտավոր եւ հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տեսակի քարոզչությունից պաշտպանվածություն,

բ) ունենալ առողջությանը վնասող ցանկացած տեսակի շահագործումից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածություն,

գ) ստանալ պետական կրթական չափորոշչին համապատասխան անվճար միջնակարգ կրթություն՝ պետական ուսումնական հաստատությունում,

դ) ընտրել ուսումնական հաստատությունը, տվյալ ուսումնական հաստատությունում առկա ավագ դպրոցի հոսքը, ուսուցման ձեւը` ծնողի համաձայնությամբ,

ե) ստանալ այլ կրթական ծառայություններ` ծնողի համաձայնությամբ,

զ) օգտվել ուսումնական հաստատության ուսումնական, մշակութային, սպորտային, առողջարանային եւ արտադրական բազայից,

է) մասնակցել համապատասխան հետազոտական գործունեությանը, գիտաժողովների, օլիմպիադաների, ցուցահանդեսների, մրցույթների,

ը) պաշտպանված լինել ցանկացած ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժների եւ այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրանց պատվին ու արժանապատվությանը,

թ) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը,

ժ) ազատ արտահայտել իր սեփական կարծիքն ու համոզմունքները:

3. Ուսումնական հաստատություններում սովորողների պարտականություններն են`

ա) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության, ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնների եւ վարքի կանոնների պահանջները,

բ) ստանալ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, հմտությւոններ եւ կարողություններ եւ բավարարել կրթակարգով սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները:

4. Ուսումնական հաստատության սովորողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 22. Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. ՈՒսումնական հաստատությունում կարգապահության ապահովումը իրականացվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն՝ սովորողի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով:

2.  Սովորողի պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում, սույն օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով, միջին եւ ավագ դպրոցի սովորողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ ուսումնական տարվա ընթացքում նոր կարգապահական տույժ չստանալու դեպքում, տվյալ սովորողը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե սովորողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը  մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի  կիրառվելու դեպքում,  ուսումնականան հաստատությունը կարող է միջնորդել սովորողի ծնողին կամ սովորողի բնակության վայրի հոգաբարձության, խնամակալության եւ սոցիալական աջակցության մարմնին՝ սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու համար :

Սովորողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված կամ սահմանափակ թույլատրելի համարվող, պատասխանատվության ենթակա գործողություններ կամ անգործություն դրսեւորելու դեպքում` տվյալ երեխան պատասխանատվության է ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Սովորողների առողջության պահպանումը

1. Ուսումնական հաստատությունը ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ եւ ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն եւ սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձեւավորում է անձնական հիգիենայի եւ առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բանագավառում պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի:։

Սույն հոդվածի առաջին մասի դրույթներից բխող չափորոշիչները սահմանվում են համապատասխան ուսւոմնասիրությունների հիման վրա :

2. Սովորողների առողջության պահպանման եւ ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական(պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին :

Հոդված 24. Սովորողների խրախուսումը

Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական եւ նյութական  խրախուսման  ձեւեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձեւեր։

Հոդված 25. Մանկավարժական աշխատողները

1. Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակավորման կարգերը, աշխատանքի ընդունման, մասնագիտական զարգացման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,

5) համաձայն ատեստավորման արդյունքների` չի համապատսխանել զբաղեցրած պաշտոնին:

Հոդված 26. Մանկավարժական աշխատողի աշխատաժամանակը եւ մանկավարժական ստաժը

1. Պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մանկավարժական աշխատաժամանակը եւ դրա բաշխման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված  մարմինը:

2. Ուսումնական հատատոււթյունների մանկավարժական եւ վարչական աշխատողների աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական ուսումնական հաստատությունների վարչական աշխատողների մանկավարժական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել շաբաթական տասնմեկ դասաժամը:

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների ատեստավորումը

1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներն անցնում են ատեստավորում` 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա աշխատողների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի:

2. Հերթական ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն նախապես անցնել վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան, ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին։

Ուսումնական հաստատությունն ազատ է վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում:

3. Հաստատված ժամանակացույցից դուրս արտահերթ ատեստավորումն անցկացվում է մանկավարժական աշխատողի նախաձեռնությամբ կամ հաստատության մանկավարժական խորհրդի պատճառաբանված որոշման հիման վրա, հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո միայն:

Արտահերթ ատեստավորվող մանկավարժական աշխատողը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ հաստատությունում:

4. Ատեստավորման ենթակա չեն`

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողները,

բ) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

5. Ուսումնակնան  հաստատության խորհրդի որոշմամբ ատեստավորման կարող են չմասնակցել մանկավարժական այն աշխատողները, որոնց կենսաթոշակային տարիքը լրանալուն մնացել է առավելագույնն երկու տարի:

6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված մանկավարժական աշխատողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողները, ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման կարգի, անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին:

8. Մանկավարժական աշխատողների ատեստավորումը եւ որակավորման կարգերի շնորհումն իրականացվում է մարզային /Երեւանի քաղաքային/ եւ հանրապետական համապատասխան հանձնաժողովների կողմից, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Ատեստավորման արդյունքում կարող են ընդունվել հետեւյալ որոշումները.

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ արժանի է որակավորման ավելի բարձր կարգի շնորհման,

գ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

10. Ատեստավորման արդյունքում որակավորման կարգ ստացած մանկավարժական աշխատողներին տրվում է համապատասխան հավելավճար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ուսումնական հաստատությանը նախատեսված գումարների սահմաններում:

11. Մանկավարժական աշխատողների ատեստավորման եւ որակավորման աստիճանների շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացը ներառում է հետեւյալ բաղադրիչները`

ա) 1-ին բաղադրիչ. մանկավարժական աշխատողի առարկայական-մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքների գնահատում` ըստ հանրակրթական ծրագրերի մակարդակների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կազմված միասնական հարցաշարերի /թեստերի/ հիման վրա,

բ) 2-րդ բաղադրիչ. ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողի արհեստավարժության գնահատում` ուսումնական հաստատության տնօրինության կողմից` մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համապատասխան կարծիքների հիման վրա,

գ) 3-րդ բաղադրիչ. մանկավարժական աշխատողի գործունեության արդյունավետության գնահատում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կազմված ձեւաթղթի պահանջներին  համապատասխան,

դ) 4-րդ բաղադրիչ. մանկավարժական աշխատողի արհեստավարժության եւ գործունեության արդյունավետության գնահատում` ատեստավորող հանձնաժողովի կատարած կամ նրա առաջարկությամբ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պատվիրված  ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

13. Եթե ուսումնական հաստատության  մանկավարժական աշխատողը չի հավակնում որակավորման ավելի բարձր  աստիճանի,, ապա նա կարող է անցնել ատեստավորման պարզեցված գործընթաց` ատեստավորում միայն ըստ սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում նշված բաղադրիչների, եթե նա անցել է համապատասխան հերթական վերապատրաստումը:

14. Մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է առարկայական-մասնագիտական գիտելիքների գնահատում անցնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված կազմակերպությունում,  ստանալ համապատասխան տեղեկանք եւ ներկայացնել ատեստավորող հանձնաժողով:

15. Մանկավարժական աշխատողը եւ /կամ/ ուսումնական հաստատությունն ատեստավորման արդյունքը կարող են բողոքարկել ատեստավորման մասին պաշտոնական որոշումն ստանալու օրվանից՝ մինչեւ 30 -օրյա ժամկետում։

Ատեստավորման բողոքարկված արդյունքները վերանայվում են ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

Հոդված 28. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

ա) մասնակցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,

բ) ընտրել եւ ընտրվել համապատաuխան պաշտոններում եւ կառավարման համապատաuխան մարմիններում,

գ) մաuնակցել ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը,

դ) բողոքարկել ուuումնական հաuտատության ղեկավար մարմինների հրամանները եւ կարգադրությունները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով,

ե) առաջարկներ ներկայացնել առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ,

զ) oգտվել ուսումնական հաստատությունների գրադարանների, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուuումնական հաuտատության կանոնադրությանը համապատաuխան,

է) ընտրել եւ կիրառել դաuավանդման այնպիuի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի բարձր որակ, իր ընտրությամբ օգտագործել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված դասագրքեր եւ ուսուցողական նյութեր, ձեռնարկներ եւ սովորողների գիտելիքների, հմտությունների եւ կարողությունների գնահատման մեթոդներ,

ը) պաշտպանված լինել սովորողների, մանկավարժական եւ այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը,

թ) ունենալ կազմակերպական եւ նյութատեխնիկական պայմաններ մաuնագիտական գործունեություն իրականացնելու համար,

ժ) իրենց շահերի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել կազմակերպություններ, արհմիություններ,

ի) «Հանրակրթության պետական կրթակարգին»  եւ «Միջնակարգ կրթության պետական չափորոշչին» համապատասխան մշակել եւ իրականացնել դասապլաններ, թեմատիկ միավորներ:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

ա) հարգել եւ պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը,

բ) ուսուցանել հանրակրթական ծրագրերը,

գ) ապահովել պետական կրթական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ,

դ) զարգացնել իր առարկայական եւ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական  եւ  հետազոտական աշխատանքներ,

ե) համագործակցել ծնողների հետ` երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերում,

զ) համագործակցել գործընկերների հետ` դասավանդման որակը եւ արդյունավետությունը բարելավելու նպատակով,

է) պահպանել ուuումնական հաuտատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով եւ կարգապահական կանոններով uահմանված պահանջները,

ը) uովորողների մեջ ձեւավորել նախամաuնագիտական որակներ, պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենաuիրություն,

թ) uովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ uտեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական եւ նյութական  խրախուսման  ձեւեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձեւեր։

4. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 29. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1.  Ծնողն իրավունք ունի`

ա) երեխայի ուսուցման համար ընտրել հանրակրթություն  իրականացնող ուսումնական հաստատություններ եւ կրթություն ստանալու ձեւ ,

բ) համագործակցել ուսումնական հաստատության մնակավարժների հետ իր երեխայի կրթության կազմակերպման  հարցերով,

գ) երեխայի զարգացման,  ուսուցման եւ դաստիարակության հարցերով դիմել համապատասխան մարմիններին,

դ) համապատասխան մարմիններում  պաշտպանել իր եւ իր երեխայի օրինական շահերը,

ե) մասնակցել հանրակրթության իրականացման գործընթացին,

զ) մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,

է) օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Ծնողը պարտավոր է`

ա) երեխայի  համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ` հիմնական(ընդհանուր)  կամ միջնակարգ կրթություն ստանալու համար,

բ) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության եւ հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի ընդունակությունների զարգացման համար,

գ) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք` ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների եւ սովորույթների նկատմամբ,

դ)  դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների եւ հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության եւ շրջակա միջավայրի նկատմամբ եւ հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների եւ մշակույթների  նկատմամբ,

ե) դաստիարակել հարգանք` ուսումնական հաստատության  եւ մանկավարժական աշխատողների նկատմամբ:

3. Ծնողի այլ իրավունքները  եւ պարտականությունները սահմանվում են օրենքներով, նորմատիվ ակտերով եւ ուսււմնական հաստատության կանոնադրությամբ:

4. Ծնողը պատասխանատվություն է կրում երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման, նրա կյանքի, առողջության եւ արժանապատվության  պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 6.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը,

2) հաստատում է միջնակարգ կրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը,

3) հաստատում է հանրակրթության պետական կրթակարգը եւ միջնակարգ կրթության պետական չափորոշիչը,

4) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,

5) հաստատում է հիմնական եւ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձեւերը,

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը,

7) հաստատում է արտաքին գնահատման իրականացման կարգը,

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 31. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) հաստատում է միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչները,

2) ապահովում է օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների,  դասամատյանների ձեւերի մշակումը եւ հրատարակումը,

3) իրականացնում է ուսումնական հաստատության լիցենզավորումը,

4) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների փոխադրման եւ գիտելիքների ամփոփիչ ստուգման կարգը,

5) հաստատում է պետական ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման  կարգը եւ իրավասությունները,

6) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաեւ դրսեկության ձեւով հանրակրթության կազմակերպման կարգերը,

7) իրականացնում է ուսումնական հաստատությունների պետական տեսչավորում եւ գործունեության  գնահատում,

8) հաստատում է սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների,  մրցույթների, ռազմամարզական խաղերի, մրցումների, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական  մրցույթների կազմակերպման եւ անցկացման կարգերն ու կանոնադրությունները,

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի իրավասությունները

Մարզպետը (Երեւան քաղաքում` քաղաքապետը)`

1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը,

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ապահովում է հանրակրթական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան,

3) համակարգում եւ վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում,

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 33. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

Համայնքի ղեկավարը`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում,

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 34. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը

1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

2. Ուսումնական հաստատություններում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   եւ  այլ իրավական ակտերի հիման վրա:

ԳԼՈՒԽ 7.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 35. Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը

1. Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետբյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի, կախված սովորողների թվից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

3. Մեկ սովորողի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափաքանակը կախված չէ ուսումնական հաստատության  կազմակերպական- իրավական ձեւից։

4. Ուսումնական հաստատությունն արտակարգ ընդունակություններ դրսեւորած  երեխաների կրթական ծրագրեր, մանկավարժական գիտափորձ եւ/կամ այլընտրանքային ու ներառական ծրագրեր իրականացնելու դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ եւ դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ ուսումնամեթոդական ձեռնարկների եւ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման համար կարող է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում` մրցութային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Ոչ պետական ուսումնական հաստատությունը  հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար սովորողներից կարող է գանձել ուսման վարձ` իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոդված 36. Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ուսումնական հաստատությունը իրավունք ունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ օրենսդրությամբ կամ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքերում` միայն օրինակելի եւ (կամ) հիմնադիրի կողմից հաստատված կանոնադրությամբ սահմանված  գործունեության տեսակներով:

2. Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

Հոդված 37. Հանրակրթության պետական երաշխիքները

1. Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:

2. Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետի եւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչեւ 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 եւ բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց ուսումը շարունակվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:

2. Պետական ուսումնական հաստատությունների տիպերի համապատասխանեցումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով` մինչեւ 2009-2010 ուսումնական տարին:

3. Այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները շարունակում են գործել իրենց կանոնադրությամբ եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատած կարգով:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չլիցենզավորված պետական ուսումնական հաստատությունները համարվում են լիցենզավորված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը տարածվում է միայն սույն օրենքի ընդունման օրվանից հետո ուսումնական հաստատություն ընդունվող սովորողների վրա:

6. Սույն օրենքի 27-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի մեկից:

Հոդված 39. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: