Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-358-22.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի  դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ   հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ պարբերության «եւ ոչ ուշ, քան հինգ տարի» բառերը հանել.

2)  6-րդ մասում «1-ին կետի «բ», «գ» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.2» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը՝  բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «2009» թիվը փոխարինել «2015» թվով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «1-ին կետի «բ», «գ» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.1», «գ.2» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի 1-ին պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի 1-ին պարբերության «դ» ենթակե՟տով նախատեսված որոշումը:»:

Հոդված  7.   Օրենքի 33-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «գ2» կետով.

«գ2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում   կիրառելը.»:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նա՟խատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «զ» կամ «դ» եւ «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:

Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  (այսուհետ` Օրենք) կատարելագործմամբ, ինչպես նաեւ մի շարք կարեւորա՟գույն իրավահարա՟բերությունների հստակեցմամբ, որոնք առաջացել են Oրենքի կիրառման ընթացքում:

 Մասնավորապես Oրեն՟քով սահմանված է, որ մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշ: Այսօր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են՝ հիմնականում բավարարելով աշխատանքային ստաժի  վերը նշված չափանիշին: Նախագծով նախատեսվում է նշված ժամկետը երկարաձգել՝ չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին:

Բացի այդ, Օրենքով նախատեսված են նորմեր, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս՝ կապված կարգապահական տույժերի նշանակման, կիրառման եւ ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ:

Օրենքի նախագծով հստակեցվել է նաեւ նշված նորմերի  կիրառման ընթացակարգը: