Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող Վրաստանի Հանրապետության Ջավախք նահանգի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձ չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։