Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող Վրաստանի Հանրապետության Ջավախք նահանգի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձ չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։