Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀO-40-Ն oրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման դեպքում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաեւ դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին գլխավոր հարկադիր կատարողը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: