Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման (կիրառման) դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման (կիրառման) հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանության մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել « եւ դատախազին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: