ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀO-407-Ն) 34-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաեւ դատախազին:
Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման (գործադրման) հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: